ՆՈՐ ՆՈՐՔԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 12-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ապրիլի 16-ին Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհուրդը կազմակերպեց իր հերթական հաշվետու համաժողովը: Երկու տարին մեկ իրականացվող կոնֆերանսը յուրօրինակ հաշվետվություն է այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների և  տարաբնույթ միջոցառումների  վերաբերյալ: Այս տարի 12-րդ համագումարն անկացվեց Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում, որտեղ նախքան կոնֆերանսի մեկնարկը, մշակութային ողջույնով վետերաններին ներկայացան Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաները: Պարային և երաժշտական կատարումներով գեղարվեստական խմբերը ոչ միայն հաճելի պահեր պարգևեցին ներկաներին, այլև ազգային, ժողովրդական մշակույթի ոգին տարածեցին դահլիճում:
Նոր Նորքի վետերաններին ողջունեց նաև վարչական շրջանի ղեկավար Մելքի Գասպարյանը՝ ազդարարելով հաշվետու կոնֆերանսի մեկնարկը:
Վետերանների խորհուրդը ոչ միայն ներկայացրեց վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը, այլև կազմակերպեց խորհրդի նախագահի ընտրություն: Քվերակության արդյունքների համաձայն Նոր Նորքի վետերանների խորհրդի նախագահ Նելլի Դադալյանը վերընտրվեց իր իսկ պաշտոնում:
 Վետերանների խորհրդի ամփոփիչ կոնֆերանսում ի մի բերվեցին նաև առաջիկա անելիքներն ու հետագա ծրագրերը:
























 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©