ԳՐՔԻ ՏՈՆԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ տպագրության 500-ամյա ժառանգության շնորհիվ Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը 2012 թվականին դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս հեղինակավոր տիտղոսը կրելը մեծ խորհուրդ ունի հայերիս կյանքում, քանի որ գրքի հանդեպ մեծ սեր և նվիրում ունեցող մեր ազգը այդ սիրով է դարեր անցել:
Այս առումով Երևանում օրեր շարունակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ապրիլի 22-ին Նոր Նորք վարչական շրջանում մշակութային միջոցառումների իսկական հրավառություն էր: Բոլոր դպրոցներում, մշակութային և գրական օջախներում գրքի տոնը առանձնակի հնչեղություն էր ստացել: ՈՒշագրավ էր հատկապես Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել ինչպես ստեղծագործող, այնպես էլ ընթերցասեր հանրությանը: Գրադարանի հյուրն էր նաև Արցախի ժողովրդական արտիստուհի, “Ոսկե ձայն” Կարինե Առուստամյանը, ով իր գեղեցիկ երաժշտական կատարմամբ ամբողջացրեց օրվա տոնական տրամադրությունը:


Նոր Նորքի գրադարանը հյուրընկալել էր ստեղծագործող և գիրք գրող իր բարեկամներին, ովքեր մանուկ սերնդին ներայացրեցին գրքի դերն ու նշանակությունը, խոսեցին վերջին շրջանում հրատարակված իրենց ստեղծագործությունների մասին:
Նոր Նորք վարչական շրջանում մեծ հնչեղություն ստացած գրքի տոնը առանձնահատուկ շուքով նշվեց նաև Տիգրան մեծ հրապարկում: Այստեղ տոնական ինքնատիպ ծրագրով էին ներկայանում Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը:  Գրքի տոնի առթիվ  բեմադրվել էր գեղեցիկ թատերական ներկայացում մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաների մասնակցությամբ:
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տոնական միջոցառումը ուղեկցվեց ոչ միայն գրքի մեծարմանը ուղղված պարային և երաժշտական կատարումներով այլև նկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ թեման կրկին գիրքն էր մանուկների աչքերով:
Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնը երկար էր պատրաստվել գրքի տոնին, այստեղ երեխաները ոչ միայն գեղագիտական դաստիարակություն են ստանում, այլև հաղորդակցվում են ազգային մտավոր արժեքներին:
Գրքի տոնը Նոր Նորք վարչական շրջանում ազդարարվեց տարաբնույթ միջոցառումների մի շղթայով, որոնք դեռ շարունակական ընթացք կունենան:
Գիրքը մարդուն մղում է  կատարելության: Բանականության այս մշակը լույսի արահետներ է բացում կյանքի խառնարանում՝ հարստացնելով մեր հոգին և միտքը:
Հավետ փառք և խոնարհում քեզ, Նորին Մեծություն գիրք:

Նոր Նորքի կենտրոնական գրադարան









Նոր Նորքի մշակույթի կենտրոն



























Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©