"ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ" ՄՐՑՈՒՅԹԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

Առողջ ապրելակերպի գաղափարի տարածումը պետության ռազմավարական կարևոր խնդիրներից է: Այս առումով ուշագրավ է "Լավագույն մարզական ընտանիք" նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա մրցույթը, որը մեկնարկեց նաև Նոր Նորք վարչական շրջանում: 

Ընտանիքը պետության կայացման հիմքն է, իսկ առողջ ընտանիքը ամուր հասարակության գրավականը: Նոր Նորքի մարզական ընտանիքները "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի համայնքային փուլում դրսևորեցին իրենց մարզական ունակությունները` ապահովելով աշխույժ ու առողջ մրցակցություն: Առաջին փուլն անցած ընտանիքները իրենց մարզական ունակությունները կդրսևորեն նաև մարզային և հանրապետական փուլերում, իսկ հաղթողները կարժանանան ՀՀ նախագահի մրցանակին:
Առողջ հոգի առողջ մարմնում, առողջ ընտանիք զարգացող և ամուր երկրում: