ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ 16.06.2012

Գեղեցիկ և բարեկարգ միջավայրը բնորոշում է տվյալ ազգի կենցաղն ու ապրելակերպը. Ուստի յուրաքանչյուրս պետք է հետևենք և առավել զգոն լինենք մեր միջավայրի մաքրության հարցում` լինի դա մեր տունը, բակը, այգին կամ բոլորիս հարազատ Երևանն ու մեր չնաշխարհիկ երկիր Հայաստանը:
Այս առումով Նոր Նորք վարչական շրջանում հունիսի 16-ին վաղ առավոտից մեկնարկեցին տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքները, որոնց մասնակցում էին Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող համայքային ենթակայության 12 կազմակերպություններ` գործի դնելով իրենց տեխնիկական և մարդկային ողջ ռեսուրսները:


Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անմիջական վերահսկողությամբ նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն շրջայց կազմակերպվեց Նոր Նորքի տարբեր զանգվածներ և թաղամասեր: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին` տալով համապատասխան հանձնարարականներ բնակչության բարձրացրած հարցերին շուտափույթ լուծում տալու համար:
Նոր Նորքում իրականացվող աղբահանության, բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքները համատարած բնույթ ունեին և իրականացվում էին ինչպես բանուկ տարածքներում, այնպես էլ բակերում խաղահրապարակներում և պուրակներում:
Մաքուր պահենք մեր քաղաքը, և միասնական ջանքերով նպաստենք օրեցօր գեղեցկացող և արդիական շունչ ստացող քաղաքամայր Երևանի զարգացմանը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©