Տարեցների օրը Նոր Նորք վարչական շրջանում

  Հայոց արժեքային համակարգում ավագ սերնդի ներկայացուցիչների դերը մշտապես եղել է ամենաբարձր դիրքերում: Մեծի խոսքն ու խորհուրդը յուրաքանչյուր ժամանակաշրջանում ուղղորդել է մեզ, առաջնորդել ամենատարբեր իրավիճակներում:Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 1-ին տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ մշակութային ծրագիր: Տարբեր հասարակական կազմակերպությունների տարեց ներկայացուցիչներին ողջունեցին Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը: Ավագներին շնորհավորեց նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցիկ կյանք:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը ոչ միայն մշակութային գեղեցիկ ծրագիր էր կազմակերպել, այլև նախատեսել է անակնկալ նվերներ:
Ավագների անցած ուղին ճանապարհ է հարթում մեզանից յուրաքանչյուրի կյանքում, հիմք ստեղծում նորի կառուցման և հետագա զարգացման համար:
VIDEO

 Տարեցների միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների թվում ուշագրավ էր նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի այցելությունը Նոր Նորքի ամենատարեց բնակչին: Անսպասելի այցը ոգևորության և երախտագիտության զգացումով էր համակել 103-ամյա բնակչուհի Սիմիզար Մանուկյանին:
Ջերմ երկխոսության ընթացքում բնակչուհին հիշարժան դրվագներ պատմեց իր կյանքից` խոսքի ավարտին մեծի օրհնությամբ վարչական շրջանի ղեկավարին բարեմաղթելով անսպառ հաջողություններ:
Ավագների խորհուրդները տարիների քննությամբհաստատված ճշմարիտ պատգամներ են, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է դասեր քաղի նրանց հարուստ կենսափորձից և իմաստության հենքի վրա կառուցի իր հետագա գործունեությունը:
Նկարները՝ այստեղ և այստեղ