ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ 14.04.2012թ

Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում դեռևս վաղ առավոտվանից Նոր Նորք վարչական շրջանում սկսվեցին մաքրման աշխատանքները:
Ուշագրավ էր օրվա կարգախոսը՝ ''Ամենականաչ վարչական շրջանը դարձնենք ամենամաքուրը'':
Նոր Նորքի բոլոր զանգվածներում և թաղամասերում  նախապես մշակված օրակարգի համաձայն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հատկացված տարածքներում ձեռնամուխ եղավ մաքրման և կանաչապատման աշխատանքին: Խնամքով տնկվեցին տարբեր դեկորատիվ և պտղատու ծառեր, որոնք ապագայում անշուշտ համալրելու են Նոր Նորքի կանաչ դիմապատկերը:
Աշխատանքային ակտիվ եռուզեռը համատարած բնույթ ուներ: Երևանի քաղքապետարանի բնապահպանության վարչության հատկացրած ծառերի տնկիները բաժանվեցին նաև Նոր Նորքի  բնակիչներին, որպեսզի նրանք ևս իրենց բակերում անհրաժեշտ ծառատունկ կատարեն: Շաբաթօրյակին ընդառաջ  բնակչությանը տրամադրվել էին անհրաժեշտ գործիքներ:
Ոգևորությունը մեծ էր՝ օրվա խորհրդին համահունչ:
Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված շաբաթօրյակում  ընդգրկված էին նաև համատիրությունները, որոնք համախմբելով բնակիչներին՝ աշխատանքային ակտիվ ընթացք ապահովեցին:
Ուշադրությամբ վերահսկվեցին նաև տարբեր տնտեսվարող սուբեկտներին պատկանող տարածքների շուրջ մաքրման և կանաչապատման աշխատանքները, քանի որ ըստ պայմանագրի նրանք պետք է բարեկարգեն և խնամեն իրենց շրջակա միջավայրը:
Երևանը բոլորիս տունն է, ուստի յուրաքանչյուրս  առավել քան սրտացավությամբ պետք է  մոտենանք քաղաքի մաքրությանն ու բարեկարգմանը:
Մաքուր պահենք մեր տունը, մեր վարչական շրջանը, համայն հայության հույսի ու լույսի մայրաքաղաք Երևանը:

 






























Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan

Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Նարինե Ադամյան Narine Adamyan

TVADSTUDIO©