Վրաստանում կայացած թաեքվոնդոյի Կովկասի մրցաշարին Նոր Նորք վարչական շրջանի 15 մարզիկներ բարձր արդյունքներ են ցուցաբերել՝ զբաղեցնելով մրցանակային պատվավոր տեղեր:


Մարզաշխարհում Նոր Նորք վարչական շրջանի մարզիկների գրանցած բարձր արդյունքները արդեն սպասված ու հաճելի անակնկալ են դարձել շատերիս համար: Հերթական հաղթանակը Վրաստանում կայացած թաեքվոնդոյի Կովկասի մրցաշարում էր, որտեղ Նոր Նորք վարչական շրջանի 15 մարզիկներ ցուցաբերելով բարձր արդյունքներ՝ զբաղեցրեցին մրցանակային պատվավոր տեղեր: Հաղթանակով վերադարձած մարզիկներին անակնկալ այցով հյուրընկալվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը՝ խրախուսական շնորհակալագրեր հանձնելով օրվա հերոսներին
Առանձնահատուկ գնահատվեցին և շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև ԻԹՖ փոխնախագահ, "Տորնադո" ակումբի ղեկավար, ավագ մարզիչ, սև գոտի 4-րդ դան Ավագ Կարապետյանը, ակումբի մարզիչ, սև գոտի 3-րդ դան Տիգրան Նահապետյանը և մարզիչի օգնական, սև գոտի 1-ին դան Միքայել Ավետիսյանը:
Մարզաշխարհի ընտրյալների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը  արժանացավ ՀՀ  ջիու-ջիթսու մարտարվեստի  հայկական ասոցիացիայի և ԻԹՖ «Տորնադո» ակումբի պատվավոր անդամի կոչմանը:
ՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ