Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարը 10.11.2012թ.


Այսօր՝ 10.11.2012թ, "Դինամո" մարզադահլիճում կայացավ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային չորրորդ հուշամրցաշարը, որի նախաձեռնողը Նոր Նորքի Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցն էր, տնօրեն Գ. Սիմոնյանի գլխավորությամբ: Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը, "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը և "Երևանի սպորտ կոմիտեն": Հուշամրցաշարի կազմակերպման գլխավոր գործընկերն էր "Տաշիր Գրուպ" ընկերությունը:
Այս տարի մրցաշարին մասնակցոմ էին ավելի քան 300 ըմբիշներ Ռուսաստանից, Դաղստանից, Իրանից, Վրաստանի տարբեր քաղաքաներից, Արցախից, Ջավախքից, Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից:
Մրցաշարին ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի սպորտ կոմիտեի տնօրեն և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը՝ մասնակիցներին մաղթելով հաջող և դրական զգացողություններով լի պայքար:
Մասնակիցներին իրենց գեղեցիկ կատարմամբ ողջունեցին նաև Երևանի գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները:

Հուշամրցաշարն իրենց ներկայությամբ պատվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Ռ. Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիրի տնօրեն և հուշամրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ  Սիմոնյանը, աշխատանքային հերթափոխի կամավոր մարզական ընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, Նոր Նորք վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդասարյանը, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Էդուրադ Թունյանը, 
Վահան Զատիկյանի անվան "Մալաթիա" մարզակումբի տնօրեն Նորիկ Սերոբյանը, աշխարհի վետերանների տասնակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը(Վանաձոր), Հայաստան մարզական խորհրդի նախագահ, ՀՕԱԿ նախագահի առաջին տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը, Ռ. Վարդանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Սոկրատ Պետրոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր փաշայանը, ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ, սպորտի վարպետ, վաստակավոր և պատվավոր աշխատող Կառլեն Հարությունյանը, ԽՍՀՄ ժողովուրդների սպորտակիադայի հաղթող, օլիմպիական խաղերի 4-րդ մրցանակակիր Նազար Ալբարյանը և այլոք: 
Հուշամրցաշարի շրջանակներում նախատեսվել էին նաև դիպլոմներ, որոնք շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպամանն ու անցկացմանը աջակցողներին:
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին, բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:
 Նկարները՝ այստեղ