Առաջին ձյունը Նոր Նորքին անակնկալի չբերեց


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ բոլոր վարչական շրջանները ձմռան գալուստին նախապատրաստվել են ամենայն հետևողականությամբ՝ ապահովվելով համապատասխան գործիքներով, աղի ու ավազի անհրաժեշտ պաշարով և աշխատակիցների բավարար ներուժով:
Ուստի՝ քաղաքամայր Երևանի բարձրադիր վարչական շրջանում՝ Նոր Նորքում, առաջին ձյունն անակնկալ չէր: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի խիստ և հետևողական վերահսկողությամբ Նոր Նորքում տեղումների առաջին իսկ պահից ձյան մաքրման աշխատան
քները սկսվել ու շարունակվում են կանոնավոր հերթականությամբ:
Առաջին ձյան մաքրման աշխատանքներում ներառվել էին ինչպես Նոր Նորքի կոմունալ բաժնի և սանիտարական մաքրման գրասենյակի աշխատակիցները, այնպես էլ տնտեսվարող սուբեկտները, ովքեր պատասխանատու են իրենց զբաղեցրած տարածքների ու հարակից շրջակայքի մաքրության գործում: Առաջնահերթ մաքրվում են մայթերն ու կանգառագոտիները, բանուկ տարածքներն ու աստիճանները. հարկ եղած դեպքում աղի ու ավազի համապատասխան շերտով կպատվեն նաև երթևեկելի ճանապարները: Ձյան մաքրման աշխատանքները կկրեն շուրջօրյա բնույթ: