Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Նորք 5/3» համատիրությունը ձևավորվել է 15 տարի առաջ: Այն Երևանի առաջին համատիրություններից է, իսկ այսօր նաև օրինակելիներից մեկը: Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությունը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով համակարգվելու է նոր՝
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի բարելավման ծրագրով:
"Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինը բնակիչների ինքնակառավարման,
մայրաքաղաքի կենսագործունեության և խնդիրների տիրապետման առաջին օղակն է",-
շեշտել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Քաղաքապետարանը, որպես խրախուսանք, համատիրությանն է տրամադրել նոր խոտհնձիչ մեքենա ու համակարգիչ:
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն ամառվա ընթացքում նախաձեռնել է
Երևան քաղաքի բոլոր տարածքային կազմակերպություններում ամառային ճամբարներ և
միջոցառումներ բնակչության, մասնավորապես երեխաների համար: 12 վարչական
շրջանների բակային տարածքներում տեղի են ունենում մշակութային, զվարճալի
ծրագրեր:
Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության`
հարատևումն է հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ
հանճարի և ազատ կամքի: ՀՀԿ նպատակներն ու գործունեությունը բխում են այս
գաղափարից, որի հենքում, անշուշտ, էական դեր ունի Գարեգին Նժդեհի
ուսմունքը: ՀՀԿ-ը ամրագրելով ազգի և հայրենիքի հավիտենության գաղափարները`
որդեգրել է նաև Նժդեհյան ուսմունքը: 2011 թ-ին ապրիլի 25-27-ը մեծանուն
գործչի 125 և Լեռնահայաստանի 90-ամյա հոբելյանների առթիվ` ՀՀԿ Նոր նորքի
Տ/Կ-ը` ի դեմս նախագահ Մելիք Գասպարյանի, մշակեց և իրականացրեց
հիշատակի խնկարկման ինքնատիպ նախաձեռնություն.
Նոր Նորքի պատվիրակությունը
Խուստուփ լեռան լանջին տեղադրեց մեծ հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքար`
դարերի երթում անմահացնելով լուսավոր հայի ոգեղեն կերպարը` "Ապրել և
գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել և մեռնել միայն այն
բանի համար, որի համար արժեր ապրել": Առաքելությունն իրականացվեց պատշաճ կերպով, իսկ արվածի գնահատականը կտան դարերը:
Հայաստանի հանրապետական կուսակցության կուսակցության որդեգրած գործելաոճում առանցքային դերակատարում ունեն հատկապես այն միջոցառումները, որոնք միտված են հայության մեջ ամրագրելու ազգային արժեքներն ու ավանդույթները, անշուշտ ներդաշնակելով աշխարհի և ժամանակի պահանջներին: Այս առումով կարևորվում էր ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության կենտրոնական գրասենյակում փետրվարի 5-ին կայացած միջոցառումը` նվիրված 20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի ծննդյան 111-րդ տարեդարձին:
Նոր Նորքի տ/կ նախագահ Մելիք Գասպարյանը բարձր գնահատեց կուսակցական ընկերներից Արայիկ Միսակյանի նախաձեռնությունը, ում հեղինակությամբ հիմք դրվեց գեղեցիկ միջոցառման, որը ամենամյա ավանդույթ կդառնա Նոր Նորքի կյանքում: Այնուհետև հավելեց, որ այսօրինակ համատեղ ձեռնարկները միտված են կուսակցականներին գաղափարական զարգացման նոր աստիճանի բարձրացնելուն: Այս առումով հատուկ հրավիրյալների կազմում էին ՀՀԿ կազմկերպչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեորգի Գաբրիելյանը և ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ով հյուրերին ներկայացրեց Հայկ Ասատրյանի կյանքն ու գործը: "Յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա իր հստակ գաղափարախոսությունը, ծրագիրը և կանոնադրությունը",- նշեց գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահը: Միջոցառումը կրում էր ճանաչողական-ուսուցողական բնույթ: Անդրադառնալով ՀՀ Կուսակցության գաղափարախոսությանը` նա կարևորեց կուսակցությունը որդեգրած ազգային պահպանողական արժեհամակարգը, որի առանցքն են հանդիսանում Գարեգին Նժդեհի "Ցեղակրոն ուսմունքը" և Հայկ Աստարյանի "Տարոնականությունը" : Գաղափարաքարոզչական հանձնաժողովի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը պատմական փաստարկներով արժևորեց Հայկ Ասատրյանի գաղափարական հայացքները: ՀՀԿ կողմից ներկաների համար նախատեսվել էին նաև համապատասխան տեղեկատվությամբ գրքույկներ: Հոբելյանական հանդիսությունը ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով, որոնց նախաձեռնողներն էին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնը և կենտրոնական գրադարանը: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Մելիք Գասպարյանը ամփոփելով միջոցառումը հավելեց, որ մեր հերոսների բաղձանքը հայ ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կեցությունն է, ազգային արժեհամակարգի զարգացումն ու պահպանումը: ՈՒստի յուրաքանչյուրս այսօր սրբազան խնկարկումով պետք է անմահացնենք նրանց անմար հիշատակը լավատեսությամբ և կայուն առաջընթացի հաստատուն քայլերով: