ՀՀ Անկախության տոնը Նոր Նորքի հ. 109 մանկապարտեզում

Նոր Նորք վարչական շրջանի հ. 109 մանկապարտեզում ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվել էր թեմատիկ մեծ միջոցառում, որտեղ իրենց մասնակցությունն էին բերել մանկապարտեզի գրեթե բոլոր սաները: 
Տոնական ծրագիրը հագեցած էր ինչպես պարային երաժշտական կատարումներով, այնպես էլ` ցուցադրական գեղեցիկ ներկայացումներով:
Միջոցառման ավարտին աղավնիներ և եռագույն փուչիկներ բաց թողնվեցին դեպի երկինք՝ խորհրդանշելով լուսավոր գալիքի հանդեպ հայոց հավատն ու լավատեսությունը:
Նկարները՝ այստեղ

ՀՀ Անկախության 23-ամյակին նվիրված համերգային ծրագիր Նոր Նորքում

Սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության 23-ամյակի առթիվ, Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծ հանգստի գոտում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր, որտեղ իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան ինչպես Նոր Նորքի մշակութային հիմնարկների շնորհալի սաները, այնպես էլ հրավիրված երգիչ-երգչուհիներ և պարային համույթներ:
Տոնի առթիվ իրենց ելույթներով շնորհավորեցին
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի «Նանե» և «Դոլլս» պարախմբերը
«Ջի Էմ Մաքս» պարային համույթը՝ իսպանական և հայկական ռիթմերով
Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի տաղանդաշատ սաները
«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի «Էմբոլադա» պարային համույթը
երգիչ-երգչուհիներ՝ Էրիկա Էլբերտը, Արմեն Հակոբյանը, Ռաֆիկ Ադամյանը, Արման Սիմոնյանը, Էլինա Չոլախյանը, Մերի Քոչարյանը և այլոք:
Տոնական ծրագրի ավարտին փուչիկներով եռագույններ բաց թողնվեցին դեպի երկինք՝ խորհրդանշելով լուսավոր գալիքի և հարատևության հայոց հավատը:
Դարեդար երազանք դարձած հայոց անկախությունը արդեն 23-ամյա իրողություն է: Այսօր մենք հնարավորություն ունենք իրականություն դարձնել մեր պապերի երազանքը՝ ունենալ հզոր Հայաստան, ծաղկող ու օրեցօր զարգացող քաղաքամայր Երևան և նրա բարձրադիր գոտում հանգրվանած մեր երազանքների Նոր Նորք:
Տոնդ շնորհավո՛ր, հայ ժողովուրդ,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
Նկարները՝ այստեղ





Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական խոսքը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ

Հարգելի հայրենակիցներ 
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ 
Անկախության նվաճումը հայերիս դարավոր, սրբազան երազանքն էր, որը կյանքի կոչվեց պայքարի, դժվարությունների, նաև համախմբվածության ու նվիրումի շնորհիվ: 
Այսօր մենք կարևոր առաքելություն ունենք՝ անմնացորդ նվիրումով նպաստել հայոց հանրապետության՝ Հայաստան աշխարհի հզորացմանը, զարգացմանն ու շենացմանը։ 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ կյանք:

Նոր Նորքի «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպություն

<<Նորաստղ>> հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ.:
Միության առաքելությունն է հաշմանդամ երեխաներին դարձնել հասարակության լիիրավ անդամ՝ ցուցաբերելով  անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի:
Միության ծրագրերը իրականացվում են ընդգրկելով գործունեության հետևյալ ոլորտները.
  • առողջության բարելավում
  • կրթության ապահովում
  • իրավունքների պաշտպանություն
  • ընտանիքների սոց. վիճակի բարելավում
Միությունում կան անդամագրված 120 երեխա՝ տարբեր առողջական խնդիրներով, ինչպես նաև երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ, ազատամարտիկի և սոց. ծայրահեղ աստիճան անապահով ընտանիքների երեխաներ:
Նորաստղի նախագահ է Ն. Կարապետյանը:
Հայտնում ենք, որ <<Նորաստղ>> ՀԵԾ ՀԿ-ն իրականացնում է <<Նոր Նորք վարչական շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկում իրավունքների և շահերի պաշտպանության մասին>> թեմայով ծրագիր, որը տեղի կունենա սեպտեմբերի 18 -ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի հ. 118 մանկապարտեզի շենքում: 
Ցանկացողները կարող են տեղեկանալ՝ այցելելով<<Նորաստղ>> ՀԵԾ ՀԿ կամ՝ զանգահարել (095) 75 50 31 (094) 66 39 59 հեռախոսահամարներով:
էլ. հասցե  Norastx.h.k@bk.ru

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, 
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Հայության կյանքում այսօր կրկին բացվեց գիտության արշալույսը՝ իր հետ բերելով նոր հույսեր, իմաստավորելով մեր վաղվա օրը: 
Գիտելիքի և կրթության հանդեպ հայերիս ձգտումը ազգային բնավորություն է, որով դարերից եկող մեր ժողովուրդը դիմակայել է ժամանակների մարտահրավերներին: 
Հազարավոր մանուկների համար այսօր սկսվում է մի նոր ճանապարհ, որը լի է բացահայտումներով ու հրաշքներով: Իմացության այս տաճարի ներքո դուք, սիրելի աշակերտներ, պետք է ձգտեք սերտել կյանքի այն կարևոր դասերը, որոնք ձեր առաջ կբացեն կայանալու, հաջողության ու նվաճումների բազում դռներ: 
Մաշտոցյան դպրության լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ այսօր էլ հայերիս համար գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության և հզորության գրավականն է: Ձեր ստացած գիտելիքների որակից է կախված մեր երկրի, մեր սիրելի Երևանի և հարազատ Նոր Նորքի վաղվա օրը: 
Հարգելի՛ մանկավարժներ, բարձր գնահատելով Ձեր ներդրումը մեր կրթահամակարգի զարգացման և գրագետ սերունդ դաստիարակելու գործում, համոզված եմ, որ քաղաքացիական մեծ պատասխանատվությամբ կներդնեք բոլոր ջանքերն ու կարողությունները՝ ի նպաստ նոր սերնդի կրթության դժվարին աշխատանքի:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի:

Խաղողօրհնեքի տոնը Նոր Նորքում 2014թ.

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի` Խաղողօրհնեքի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Նոր Նորք վարչական շրջանի մշակութային հիմնարկների ձեռարվեստի, նկարչական և կարվինգի խմբերի շնորհալի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր ցուցադրություն տոնի խորհրդին համահունչ բովանդակությամբ: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց և օրհնության խոսք հղեց Նոր Նորք համայնքի հոգևոր հովիվ տեր Նորայր քահանա Բաղդասարյանը՝ մաղթելով հոգու ամրություն, իսկ հայոց աշխարհին՝ խաղաղություն, առատություն ու բերրիություն:
Նկարները՝ այստեղ

Նավասարդի տոնը Նոր Նորքում 2014

Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, նշվել է համազգային տոնակատարությամբ, որպես Նոր տարի կամ նոր կյանքի օր: 
Տոնի խորհուրդը պայմանավորված է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի նոր դարաշրջանի: 
Ավանդական դարձած միջոցառումը արդեն 6-րդ տարին է մեծ շուքով ուրույն դրսևորում է գտնում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց և ուխտավորների: Այս տարի ևս «Սերունդ Հայապահպան միավորման», «Արորդաց Ուխտ» կազմակերպության և Նոր Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Հայկի արձանի տարածքում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ արարողություն: 
Միջոցառումը մեկնարկեց Հայկ նահապետի հուշարձանի մոտ պատվո պսակադրման արարողությամբ, այնուհետև արորդաց ուխտավորների կողմից բերվեց Արագած սուրբ լեռան գագաթին վառված նավասարդյան ջահը, որն ազդարարում է հայոց աշխարհի մեծ պայքարի շարունակությունը: 
Ողջույնի խոսքում «Սերունդ» հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանը ընդգծեց, որ այս տոնը մեր ազգային ներուժի արժևորումն է, որով պետք է պայքարենք մեր արժեքների պահպանման և նոր աշխարհում հայեցի դրսևորվելու առումով: Պատմաբան Արտակ Մովսիսյանը ևս գնահատեց տոնի խորհուրդը, քանի որ համայն հայության համար Հայկ նահապետը հայոց ազգային միասնության գլխավոր և անխաթար խորհրդանիշն է: 
Արարողության ընթացքում ներկաներին բաժանվեցին Նավասարդի կապակցությամբ հատուկ թողարկված Տիգրան Մեծի պատկերով գեղեցիկ պաստառներ: 
Տոնի բովանդակությունն ամբողջացրեցին ազգային երգի ու դհոլների խրոխտ հնչյունները, որոնք Նոր Նորքի բարձունքից հայկյան վեհությամբ ու արիությամբ զորացած տարածվեցին հայոց աշխարհում՝ հաստատելով Նավասարդի՝ ուժականության և զորության խորհուրդը:
Նկարները՝ այստեղ

«Ուրախ Նոր Նորք» բակային միջոցառում Նոր Նորքի 1-ին զանգվածում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջացռումները այս տարի ևս Նոր Նորքում իրենց շուրջն են համախմբում հազարավոր մանուկների: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ իրականացվող «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային միջոցառումները ևս համալրում են այս գեղեցիկ նախագիծը:
Բոլոր զանգվածների բակերում իրականցվող մշակութային և կրկեսային զվարճալի շոու-ծագրերից հերթականը Նոր Նորքի 1-ին զանգվածում էր:
Հրավիրված հերոսների և աճպարարի մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը ժպիտների իսկական աստղաբույլ էր ստեղծել տոնական ձևավորված բակում՝ ներկաներին համակելով բարձր տրամադրությամբ:
Օրվա ամփոփիչ ակորդը փուչիկների և փայլերի հրավառությունն էր, որին հաջորդեց մանկական ուրախ դիսկոտեկը:

Նկարները՝ այստեղ

«Երևանյան ամառ»-«Ես հայ եմ» միջոցառում Նոր Նորքի Վերածննդի այգում

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում այսօր կազմակերպվել էր «Ես հայ եմ» խորագրով միջոցառում, որտեղ իրենց հայեցի կատարումներով, ձեռքի շնորհներով ու հայկական հյուրասիրությամբ ներկայանում էր Նոր Նորքի մշակույթի կենտրոնի մանկավարժական ու աշակերտական կազմը:
Տոնական ծրագրին դհոլների խրոխտ հնչուններով ազգային ռիթմեր ու շունչ հաղորդեց «Վահագն» դհոլահարների անսամբլը. երգ, պար, ասմունք, հայկական մանրանկարչության մոտիվներով մետաքսի վրա նկարված զարդանախշեր, ձեռարվեստի ուշագրավ աշխատանքներ, որոնք յուրօրինակ ոճ ու մոտեցում էին հաղորդում մեր ազգային խորհրդանիշերին:
Միջոցառման վայրը ևս պատահական չէր ընտրված. Վերածննդի զբոսայգում ասես հայեցին ու հայկականը նորովի էին դրսևորվել: Դարերից եկած հայոց մշակույթի ծաղկումը պետք է ամուր արմատներ ձգի սերունդների ոգում՝ պահպանելով հայի դեմքն ու ազգային տեսակը:

Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի սանը ճանաչվեց որպես «Տարվա հայտնություն»

Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։ Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան Խաչիկ Անդրեասյանը։
Նկարները՝ այստեղ