ՀՀ Անկախության 23-ամյակին նվիրված համերգային ծրագիր Նոր Նորքում

Սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության 23-ամյակի առթիվ, Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծ հանգստի գոտում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր, որտեղ իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան ինչպես Նոր Նորքի մշակութային հիմնարկների շնորհալի սաները, այնպես էլ հրավիրված երգիչ-երգչուհիներ և պարային համույթներ:
Տոնի առթիվ իրենց ելույթներով շնորհավորեցին
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի «Նանե» և «Դոլլս» պարախմբերը
«Ջի Էմ Մաքս» պարային համույթը՝ իսպանական և հայկական ռիթմերով
Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի տաղանդաշատ սաները
«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի «Էմբոլադա» պարային համույթը
երգիչ-երգչուհիներ՝ Էրիկա Էլբերտը, Արմեն Հակոբյանը, Ռաֆիկ Ադամյանը, Արման Սիմոնյանը, Էլինա Չոլախյանը, Մերի Քոչարյանը և այլոք:
Տոնական ծրագրի ավարտին փուչիկներով եռագույններ բաց թողնվեցին դեպի երկինք՝ խորհրդանշելով լուսավոր գալիքի և հարատևության հայոց հավատը:
Դարեդար երազանք դարձած հայոց անկախությունը արդեն 23-ամյա իրողություն է: Այսօր մենք հնարավորություն ունենք իրականություն դարձնել մեր պապերի երազանքը՝ ունենալ հզոր Հայաստան, ծաղկող ու օրեցօր զարգացող քաղաքամայր Երևան և նրա բարձրադիր գոտում հանգրվանած մեր երազանքների Նոր Նորք:
Տոնդ շնորհավո՛ր, հայ ժողովուրդ,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
Նկարները՝ այստեղ