Խորհրդակցություն` նվիրված Նոր Նորքի մանկապարտեզներում սննդի կազմակերպմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի ուղղությամբ սահմանված է խիստ վերահսկողություն:
Սննդի կազմակերպումը որակի բոլոր չափորոշիչներին համապատասխանեցնելուն միտված Նոր Նորք վարչական շրջանում հրավիրվել էր խորհրդակցություն մանկապարտեզների տնօրենների, տնտեսվարների, սննդի մատակարար կազմակերպությունների ղեկավարների, աշխատակազմի կրթության բաժնի նախադպրոցական մասնագետների մասնակցությամբ:
Խորհրդակցությունը վարեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը և աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հեղինե Կարապետյանը:
Մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին և մանկապարտեզների տնօրեններին կրկին զգուշացվեց սննդի որակի հարցում լինել չափազանց ուշադիր` խստագույնս պահպանելով տեխնիկական բնութագրի պահանջները:
Առկա հարցերի և խնդիրների կարգավորման ուղղությամբ կառուցողական առաջարկներ ներկայացվեցին.Արմեն Ալավերդյանը նաև հավելեց, որ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ Նոր Նորքի մանկապարտեզներում շարունակաբար իրականացվող ուսումնասիրությունները պարբերական բնույթ կկրեն ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Նկարները՝ այստեղ