«Երևանյան ամառ 2014թ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում այսօր կազմակերպվել էր «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային ճամբարի հերթական միջոցառումը:
Տոնին միացել էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա
Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության,
մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, Նոր Նորքի բակային ճամբարների
փոքրիկներն ու տարածքի բնակիչները: Ծրագիրը հագեցած էր կրկեսային
համարներով և մշակութային գեղեցիկ կատարումներով, որոնք իրական տոն
դարձրեցին երեխաների օրը՝ վերածելով այն լուսավոր հեքիաթի:Նկարները՝ այստեղ
