ՆՈՐ ՆՈՐՔ - ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև փոխշահավետ համագործակցության ստեղծելու ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ձգվեց բարեկամության կամուրջ: Այդ համագործակցության վավերացման առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի պետերը ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ այցելեցին Գեղարքունիքի մարզ: Նոր Նորքի պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ մարզպետարանի ողջ աշխատակազմի կողմից: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի աշխատասենյակում համագործակցող կողմերը ներկայացրեցին իրենց տարածաշրջանի առանձնահատկությունները` կլիմայական, տնտեսական, կուլտուր-մշակութային և այլ առումներով: Միմյանց հանդեպ ձևավորված փոխվստահության մթնոլորտում մշակվեցին համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացման ուղիներ:
Այնուհետև մարզպետարանի նիստերի սրահում կլոր սեղան քննարկմամբ ներկայացվեցին առաջադրվող բոլոր այն կետերը, որոնց շուրջ կձևավորվի ակտիվ համագործակցություն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի միջև:
Երկուստեք համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կարևորվեց միասնական աշխատանքը առևտրի, կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի, սոցիալական ապահովության և առողջապահության բնագավառներում:
Քննարկման ավարտին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր` վերոհիշյալ ոլորտներում համատեղ աշխատելու և արդյունավետություն ապահովելու նպատակով:



Հայլուր Նոր Նորք Գեղարքունիք նոր գործակցություն                               NORNORQTV/TVADSTUDIO Նոր Նորք-Գեղարքունիք

Պաշտոնական հատվածին հաջորդեց հանդիսավոր մասը: Կողմերը բաժակ բարձրացրեցին ապագայի խոստումնալից ծրագրերի իրագործման համար և փոխանակվեցին հուշանվերներով: Նոր Նորքի պատվիրակության համար կազմակերպվեց նաև փոքրիկ էքսկուրս դեպի Գեղարքունիկի երկրագիտական թանգարան: Հյուրերը առավել սերտորեն ծանոթացան Գեղամա երկրի կենցաղին, վարքն ու բարքը խտացնող պատմամշակութային կոթողներին, արհեստի և արվեստի նմուշներին, գրական ու գեղարվեստական ժառանգության հազարամյա արժեքներին:
Արդյունավետ օրվա վերջին կայանը Գավառի Սուրբ Սարգիս եկեղեցին էր, որտեղ համագործակից երկու կողմերը քրիստոնեային հատուկ խոհեմությամբ աղոթք վեր առաքեցին առ Աստված` հաջողելու ապագա միասնական արվելիք աշխատանքները:
Գեղարքունիքի մարզի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցության հիմքերը, կողմերի հավաստմամբ, խոստումնալից ապագային են միտված: Առաջիկայում կայանալիք տարաբնույթ միջոցառումները այդ ճանապարհը տանող առաջին քայլերը կդառնան:
Իրականացվող համատեղ ծրագրերը Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև ոչ միայն հաղորդակցման և փոխհարստացման խթան կդառնան, այլև բարեկամության ամուր կապեր կստեղծեն հանրապետության ողջ տարածքում:




























                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      


 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©