"ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐ" ՀԱՄԱՐ 106 ԴՊՐՈՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-20

Հայոց բանակի 20-ամյա հոբելյանը համազգային հնչեղություն ստացավ, քանի որ մեր երիտասարդ պետության մեծագույն նվաճումներից է, ազգի պաշտպանության և զորեղացման հուսալի պատվարը:
Այս առումով Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ, որոնք դաստիարակչական և ուսուցողական բնույթ ունեին:
Այս անգամ մեր հաղորդաշարն անդրադարձավ Նոր Նորք վարչական շրջանի "Վարդանանց Ասպետներ" համար 106 դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որն իր շրջանակներում էր ներառել կրթօջախի մանկավարժական և աշակերտական ողջ համակազմին: 

 Միջոցառման խորհուրդը հայոց դարավոր գոյության հենքում մեր քաջազուն հայորդիների անվեհեր և ազգանպաստ գործունեությունն էր, որոնց համախմբում և բնորոշում էր ազգի հանդեպ սերն ու նվիրումը: Նրանց դավանանքը քրիստոնեությունն էր ու հայրենիքը: Այս գիտակցումը մշտապես ուղղորդել է հային` հաղթանակի ճանապարհ կերտել պատմության քառուղիներում: "Վարդանանց ասպետներ" կրթօջախի սաները կերպավորել էին մեր հերոսազգի քաջերին, ովքեր Արցախյան ազատամարտում կարողացան փարոս դառնալ և լուսավորել հաղթանակի ուղին: Միջոցառումը ազգային հայրենասիրական ոգով էր համակել ներկաներին, որոնց կազմում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, կրթության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ և հյուրեր տարբեր բնագավառներից:
-Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունը ամենասրբազան առաքելությունն է,- նշվեց միջոցառման ընթացքում,- և ազգի համար իրենց կյանքը ներդրած յուրաքանչյուր հայորդի արժանի է խորին ակնածանքի և խոնարհումի:
Բանակն է ազգի գոյության և կայուն զարգացման խարիսխը: Այսօր անկախության սերունդներին է ժառանգվում ազատ և անկախ երկիր, ուժային զորեղ կառույցներով: Ապագան հուսալի ձեռքերում է, քանի որ նոր սերունդը հայրենաշունչ ոգով պատրաստ է կրելու և պատվախնդրորեն պահելու հայրենիքի և հավատի հայի դավանանքը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©