ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ - 2012

Ամեն ժամանակներում էլ կինը կայուն դեր է ունեցել հասարակության և կյանքի տարբեր բնագավառներում: Իրենց մեջ ներդաշնակորեն միահյուսելով քնքշանքն ու հոգատարությունը, կանացի հմայքն ու գեղեցկությունը, նրանք նաև կամքի տոկունություն են դրսևորել հարկավոր պահին:
Պատահական չէ, որ Մայրության և գեղեցկության տոնը հայերս նշում ենք շուրջ մեկ ամիս: Այս առիթով ուշագրավ էին Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված միջոցառումները, որոնք դեռ շարունակական ընթացքի մեջ են:
Կանանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանդիպում ունեցավ Նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների կին ղեկավարների հետ: Շնորհավորական խոսքում ղեկավարը մաղթեց տնօրեններին ստեղծագործական և աշխատանքային նոր հաջողություններ սերնդակրթության թեև դժվարին բայց և պատվաբեր ու պատասխանատու ճանապարհին: Շնորհավորական բացիկներ հանձնվեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:


Միջոցառումների հաջորդ ակկորդը Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում էր: Այս անգամ հանդիպումը Նոր Նորքի հասարակական և այլ կազմակերպությունների, հայրենական և Արցախյան պատերազմի վետերանների և զոհված ազատամարտիկների ընտանիքների կին ներկայացուցիների հետ էր:
Միջոցառումն ուղեկցվեց Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաների պարային և երաժշտական կատարումներով, որոնք օրվա խորհրդին տոնական և պայծառ երանգ հաղորդեցին
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց ներկաներին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ինչպես նաև ՀՀԿ խորհրդի անդամ Մելքի Գասպարյանը
Նոր Նորք վարչական շրջանում գեղեցության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին Նոր Նորքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանը: Վերջինս շնորհավորեց ներկաներին` համոզմունք հայտնելով, որ միասին կանգնելով երկրի կառուցման հենքում` դրական տեղաշարժն ակներև կլինի:
Մայրության և գեղեցկության տոնը Նոր Նորքում նշվեց ոչ միայն մշակութային ծրագրով, այլև տոնական նվերների հանձնմամբ:
Գարնանային այս հրաշալի տոնի առթիվ մեր ստեղծագործական խումբը ևս միանում է բազմահազար շնորհավորանքներին` մաղթելով բոլոր կանանց ու աղջիկներին գարնանային պայծառություն և անսահման ժպիտներ:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©