"ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ" ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

Հայոց փառապանծ բանակի դերն ու կարևորագույն նշանակությունը հայ ժողովրդի կյանքում իրավամբ անգնահատելի է: Երևանում իրականացվող լայնածավալ նկարազարդման ծրագրի շրջանակներում ուշագրավ է Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 4 հասցեում կատարված թեմատիկ նկարազարդումը՝ նվիրված հայոց անկախ պետականությանը, ազատագրված Արցախին և մեր մարտունակ հայոց բանակին: "Փառք հայոց բանակին" խորագրով նկարազարդումը կոչված է հայ սերունդների մեջ դաստիարակելու ազգային բարձր արժեքներ, ռազմահայրենասիրական ոգի և ամենակարևորը՝ մեր ինքնությունը գնահատելու և արժևորելու հոգեբանություն:
Նկարները՝ այստեղ



ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 5-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ ՈՒՐԱԽ ԱՄԱՌ 2012


ՀՀԿ "Ուրախ ամառ 2012" բակային ճամբարի շարունակական միջոցառումների շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 1 շենքի ընդարձակ խաղահրապարակը օգոստոսի 2-ին լեցուն էր մանուկների խինդ ու ծիծաղով: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ նորակառույց գեղեցիկ և նկարազարդ խաղահրապարակում կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր, որն ուղեկցվեց երաժշտական և պարային կատարումներով, ինչպես նաև սիրված մուլտհերոսների այցելությամբ:
Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Բնակիչների ու բազմաթիվ երեխաների համար օրը վերածվեց տոնի՝ հաճելի տրամադրությամբ և անմոռաց հիշողություններով:
Նկարները՝ այստեղ


ՆՈՐ ԾԱՂԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ՝ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՆԵՐ

 Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ և 4-րդ զանգվածներին հարող լանջը 20 մետր երկայնքով զարդարվեց գեղեցիկ ծաղկամանների ու երփներանգ ծաղիկների յուրօրինակ շղթայով: 



ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 31.07.12Թ


Հուլիսի 31-ին կայացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ ընթացքի մեջ են հուշարձանների լուսավորման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս շրջանակներում արդեն բարեկարգվել և լուսավորվել է Հայկ նահապետի արձանը, իսկ առաջիկայում կլուսավորվի նաև Տորք Անգեղի արձանը:
Հանձնարարվեց կարճ ժամանակահատվածում ավարտել Գայի պողոտայի մայրուղիներում ծաղկամանների տեղադման, ինչպես նաև 3-րդ զանգվածի լանջի երկայնքով ծաղկամանների գեղեցիկ շարքի ստեղծման և բարեկարգման աշխատանքները: 
Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն ավարտման փուլում են:Քննարկվող խնդիրների շարքում էր նաև առաջիկա շաբաթօրյակների իրականացման շուրջ կազմակերպչական որոշ հարցերի կարգավորումը: 
Ծառերի էտման, բուժման և ճյուղերի հեռացման վերաբերյալ կանաչապատման բաժնին հանձնարարական տրվեց կազմակերպել և պատշաճ իրագործել նշված աշխատանքները: Համատիրությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում ևս առաջիկա շաբաթօրյակների վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր քննարկվեցին: Բակերում մաքրությունը պահպանելու և տարածքների բարեկարգումը համախմբված իրականացնելու շուրջ տրվեցին հստակ հանձնարարականներ:
Նկարները՝ այստեղ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ(ԵՐԿՐՈՐԴ ԶԱՆԳՎԱԾ) 1.08.2012Թ.

Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 1-ին իրականացվեցին բակերի, միջբակային տարածքների, կանաչապատ տարածքների և պուրակների սանիտարական մաքրման աշխատանքներ: Կուտակված աղբի տեղափոխման համար գործի դրվեց համապատասխան տեխնիկա: Մաքրման աշխատանքներն իրականացրել են Նոր Նորքի կանաչապատման և սանիտարական մաքրման ծառայությունները, որոնց աշխատանքները կոորդինացվել են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի կողմից: Երևանի քաղաքապետարանը ևս աջակցել է մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը՝ տրամադրելով համապատասխան ռեսուրսներ:
Նկարները՝ այստեղ

 

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ - ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ

 Նոր Նորքի 7-րդ զանգվածում հունիսի 31-ին ուրախ և պայծառ տրամադրություն էր: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ հերթական բակային գեղեցիկ միջոցառումն իր շուրջն էր համախմբել բակային ճամբարի մասնակիցներին և Նոր Նորքի բազմաթիվ երեխաներին:
Միջոցառման հյուրերի կազմում էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Երեխաների համար կազմակերպվել էր գեղեցիկ շոու ծրագիր: Ուրախ երգն ու պարը, ինչպես նաև սիրված մուլտհերոսների այցելությունը ոգևորության և ժպիտների գեղեցիկ հրավառություն էր ստեղծել ճամբարում:
Նկարները՝ այստեղ

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ - ՆՈՐ ՆՈՐՔԻ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՎԱԾ "ՈՒՐԱԽ ԱՄԱՌ 2012"


30.07.2012թ. ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ բակային ճամբարում ընդգրկված Նոր Նորքի երեխաների համար կազմակերպվել էր ուրախ ժամանցային երեկո: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակեպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Պարային և երաժշտական կատարումներով երեխաներին ողջունեցին Նոր Նորքի գեղարվեստական խմբերն ու հեքիաթի ուրախ կերպարները:
Նկարները՝ այստեղ

ՆՈՐ ՆՈՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿԸ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ

Նոր Նորքի մուտքը խորհրդանշող հերթական ցուցանակը տեղ գտավ 7-րդ զանգվածում: Ցուցանակի հարակից շրջակայքը զարդարվեց նաև գեղեցիկ ծաղիկներով և դեկորներով՝ ուշագրավ տեսք հաղորդելով տարածքին:
  

ՀԱՅԿԻ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ԱՐՁԱՆԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

Նոր Նորքում տեղակայված Հայկ նահապետի արձանն արդեն ներկայանում է գիշերային գեղեցիկ լուսավորմամբ: Մթության մեջ` լուսնի գեղեցիկ ստվերների ներքո, ավելի խորհրդավոր և ուշագրավ է դառնում հայկյան վեհությունն ու արիական զորությունը:

ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄ ՆՈՐ ՆՈՐՔԻ 2-ՐԴ ԶԱՆԳՎԱԾԻ ԹՈԹՈՎԵՆՑ 11/1, 11/3 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿՈՒՄ

 Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 11/1, 11/3 շենքերի բակում գտնվող խաղահրապարակը վերածվել է նկարազարդ հանգստի գողտրիկ մի անկյունի, որտեղ հեքիաթների և մուլտֆիլմերի սիրելի հերոսները գույնզգույն վառ պատկերազարդումներով տեղ են գտել խաղահրապարակի հարակից պատերին: Մանկական խաղահրապարակն այսուհետ Նոր Նորքի բնակիչներին կներկայանա ոչ միայն մանկական խաղերով և սպորտհրապարակով, այլև ուսանելի պատկերներով համալրված միջավայրով, որը երեխայի զարգացման և մտահորիզոնի ընդլայնման կարևոր նախապայման է:
Նկարները՝ այստեղ