Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր կազմակերպվել էր Գ.
Ստեփանյանին՝ Հեթանոս Գագոյին նվիրված շվեյցարական կարգով շախմատի
հուշամրցաշար դպրոցական կարգային շախմատիստների /1-3/ միջև:
Հուշամրցաշարն անցկացվեց Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում: Հուշամրցաշարի մասնակիցները, նախքան մրցույթի մեկնարկը, այցելեցին Արցախյան ազատամարտի հերոսի հուշարձանին, որտեղ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց մեծարման հուշ-ցերեկույթ:

Այս տարի լրանում է Հեթանոս
Գագոյի մահվան 20-րդ տարելիցը, ուստի՝ հուշամրցաշարը հերոսի հիշատակին
նվիրելը պատահական չէր. աշակերտների ուժերը իմաստուն խաղում չափելուց բացի
այն նպատակ ուներ վերստին արժևորել մեծ հայորդու սխրանքները՝ նոր սերնդին
դաստիարակելով ռազմահայրենասիրական ոգով:
Հուշամրցաշարն անցկացվեց 7 փուլով՝ Նոր Նորքի տարբեր դպրոցներից ընդգրկված 58 աշակերտի մասնակցությամբ:
Հուշամրցաշարին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով մրցավարական կազմի հետ միասին հետևեց խաղի ընթացքին:
Ամփոփելով արդյունքները՝ ընտրվեցին Նոր Նորքի 10-ը լավագույն մարզիկներ, ովքեր պարգևատրվեցին <<Զանգակ>> հրատարակչության կողմից հատկացված գրքերով:
Հաղթող մասնակիցները վաղը կհյուրընկալվեն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մոտ՝ ստանալու իրենց շնորհակալագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր վերելքներ:

Նկարները՝ այստեղ