Կայացավ ըմբշամարտի միջազգային 5-րդ հուշամրցաշարը 9.11.2013թ.

Նոյեմբերի 9-ին "Դինամո" մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հինգերորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել և իրականացնում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նոր Նորքի վարչական շրջանի Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցը՝ ի դեմս տնօրեն Գ. Սիմոնյանի: Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը, "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը, "Երևանի սպորտ կոմիտեն", "Տաշիր Գրուպ" ընկերությունը, Ռուդոլֆ Կարապետյանի սաներն ու Եղիշ Կարապետյանի ընկերները:
Այս տարի մրցաշարին մասնակցոմ էին ըմբիշներ Ռուսաստանից, Դաղստանից, Իրանից, Վրաստանի տարբեր քաղաքաներից, Արցախից, Ջավախքից, Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից:
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ու պարային ողջույնն էին բերել Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները:
Մրցաշարին ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի սպորտ կոմիտեի տնօրեն և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը՝ մասնակիցներին մաղթելով հաջող և դրական զգացողություններով լի պայքար:
Հուշամրցաշարի շրջանակներում նախատեսվել էին նաև դիպլոմներ, որոնք շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպամանն ու անցկացմանն աջակցողներին, այդ թվում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանին, ՖԿՊԻ ռեկտոր Վահրամ Առաքելյանին, Երևանի սպորտկոմիտեի տնօրեն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին և այլոց:
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին, բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:

Նկարները՝ այստեղ