Այցելություն «ՆՈՐ ԱՍՏՂ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն 4.12.2012թ

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանում իրականացված կարևոր ձեռնարկներից էր նաև այցելությունը «Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն: Արդեն պարբերական դարձած այցերը սպասված ու հաճելի անակնկալ են դարձել միության անդամների համար: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, ներկա եղան երեխաների մասնակցությամբ կազմակերպված թատերական և տիկնիկային ներկայացմանը:
-Սահմանափակ կարողություններով երեխաներն առավել քան մեր ուշադրության կարիքն ունեն: Այսօրինակ ձեռնարկներով պետք է ոչ միայն սատարենք, այլև յուրաքանչյուրի մեջ բարձրացնենք այն գիտակցումը, որ նրանք հասարակության լիիրավ անդամն ու լիարժեք մասնիկն են և գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.-հավելեց վարչական շրջանի ղեկավարը:
«Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահը ևս հատուկ շնորհակալությունը հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին միության աշխատանքներին մշտապես հետևելու և օժանդակելու համար:

Նկարները՝ այստեղ