Ամանորյա միջոցառում Նոր Նորքում 13.01.2013

Ամանորը հայերիս կյանքում առանձնահատուկ  հնչեղություն ունի, այն ավետում է գալիքի լուսաբացը՝ մաքրագործված փրկչի ծննդյան խորհրդով:
Նոր տարվա առթիվ Երևանում կազմակերպված տոնական միջոցառումները համատարած բնույթ ունեին: Բոլոր վարչական շրջանները այդ թվում նաև Նոր Նորքը  տոնական շունչ ու երանգ էին հագել՝ հիացնելով ոչ միայն տեղի բնակիչներին այլև Երևան ժամանած բազմաթիվ   հյուրերին:
Ամանորի առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումների ծաղկաբույլն ամբողջացվեց  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում կազմակերպված տոնական համերգային ծրագրով:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ բազմաթիվ փոքրիկների իրենց երաժշտական ու պարային կատարումներով ողջունեցին Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու շատերիս կողմից սիրված ու ճանաչված երգիչ երգչուհիներ:  
Նոր Նորքի փոքրիկ բնակիչներին ողջունեցին նաև սիրված ու ամենից սպասված Ձմեռ պապն ու ձյունանույշը առավել ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունը:  
Յուրաքանչյուր տարեսկիզբ նախորդի հանրագումարն է, հետադարձ հայացք իմաստավորելու և արժորելու արվածը: Ու թեև անցնող 2012թ-ը աչքի էր ընկնում բազմաթիվ նվաճումներով ու մեկնարկած հեռանկարային ծրագրերով, այնուամենայնիվ Նոր Նորք վարչական շրջանը ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ շարունակում է  քարի վրա նոր քար ավելացնելու իր հաստատուն գործելաոճը: Օրեցօր ծաղկող ու արդիական տեսք ստացող Երևանի հյուսիսային շրջանը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ թող 2013-ը  ողջ հայության կյանքում լինի արգասաբեր, խաղաղ աշխատանքի ու ստեղծագործական նոր նվաճումների տարի:
Նկարները՝ այստեղ

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan