Նոր Նորք
վարչական շրջանի կրթամշակութային կյանքում ուրույն դերակատարում ունեցող
Նոր Նորքի մշակույթի կենտրոնը ամփոփեց 2012 թվականի արդյունքները: Այս
կապակցությամբ կազմակերպվել էր հաշվետու համերգային ծրագիր, որին ներկա
էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ու
աշխատակազմի տարբեր բաժինների ներկայացուցիչներ:
Ավարտին վարչական շրջանի
ղեկավարի կողմից կենտրոնի մանկավարժական անձնակազմը պարգևատրվեց
շնորհակալագրերով, իսկ տնօրեն Ալվինա Հարությունյանն արժանացավ հատուկ
պատվոգրի՝ նոր սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներում ունեցած մեծ
ավանդի և անգնահատելի վաստակի համար: Ամանորի կապակցությամբ Մշակույթի
կենտրոնը վարչական շրջանի ղեկավարի կողմից նվեր ստացավ երաժշտական կենտրոն:
Նկարները՝ այստեղ