Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի օժանդակությամբ «Առաքելություն
Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Նոր Նորքի հ. 88
դպրոցը համատեղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի
դահլիճում իրականացրեցին գեղեցիկ միջոցառում՝ "Տարեցները մեր կյանքում"
խորագրով: Միջոցառման նպատակն էր դպրոցահասակ երեխաների գիտակցական
աշխարհում ամրագրել մեծերի հանդեպ հարգանքն ու ակնածանքը, նրանց տարիների
փորձառությամբ հաստատված կյանքի դասերի, խրատների ու պատգամների սերտումը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հազարավոր միայնակ տարեցների, հաշմանդամների, փախստականների և բազմաթիվ անապահով անձանց համար դարձել է հույսի և ապահովության ուրույն հանգրվան։ Հ. 88 դպրոցի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը յուրօրինակ կամուրջ էր սերունդների միջև՝ միտված արժևորելու մեծահասակների դերը մեր կյանքում: Նախապես հայտարարաված շարադրության և նկարչության մրցույթում լավագույնս դրսևորված աշակերտները «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվոգրերով:

Նկարները՝ այստեղ