Կ.
Դեմիրճյանի անվան թիվ 139 անգլիական ավագ դպրոցում Նոր Նորք վարչական
շրջանի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ամենաթույլ
օղակ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ աշխարհագրություն առարկայից: Մրցույթի
կազմակերպմանը աջակցել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորք
Տ/Կ նախագահ Արմեն Ուլիխանյանը: Աշակերտների ոգևորությունը մեծ էր,
դրսևորած ունակությունները՝ ուշադրության և գովեստի արժանի: Մասնակից
աշակերտները արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթանակած մասնակիցները
ստացան հատուկ մրցանակներ:
Նկարները՝ այստեղ