Նոր Նորք
վարչական շրջանի Մոլդովական 26/1 հասցեում՝ ֆուտբոլի դաշտի հարևանությամբ
տեղակայված ընդարձակ պատը նկարազարդվեց հայկական «Պապն ու շաղգամը» հեքիաթի
մոտիվներին համահունչ տեսարանով: Երեխաներին սիրելի ու հարազատ հեքիաթի
հերոսը այժմ իր մշտական ներկայությամբ կընկերակցի երեխաներին՝ նրանց մեջ
դաստիարակելով ընկերասիրություն և համախմբվածություն, չէ՞ որ միասնական
ուժով են լուծում գտնում անգամ ամենադժվարին խնդիրները:
Նկարները՝ այստեղ