Հոկտեմբերի
19-ին Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայ
և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության թեմայով միջոցառում, որին
ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Աշակերտները իրենց հայերեն և ռուսերեն փայլուն կատարումներով դահլիճում 2
ժողովուրդների ազգային միջավայրերի համադրություն էին ստեղծել: Երգի, պարի
ու ասմունքի միջոցով հայ-ռուսական բարեկամությունը գեղարվեստական մարմին
առավ՝ հիացնելով և ոգևորության անմոռաց պահեր հաղորդելով հանդիսատեսին:
Նկարները՝ այստեղ