Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաշմանդամների միջազգային օրվա
առթիվ հանդիպում ունեցավ Նոր Նորքի ընդհանրապես չլսող և լսողության հետ
որոշակի խնդիրներ ունեցող բնակիչների հետ: Պատասխանատու ներկայացուցիչ Ռոզա
Բալեյանի օգնությամբ լսողության և խոսքի խանգարումներ ունեցող բնակիչներն
իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ուղղեցին վարչական շրջանի ղեկավարին:
Բարձրացված խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ
տրվեցին:
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ նվերներ հանձնելով ներկաներին՝ վարչական շրջանի ղեկավարը նաև կարևորեց աշխատատեղերի ստեղծման հարցը, որի լուծման շուրջ հնարավորինս ձեռնարկվում են համապատասխան քայլեր, ստեղծվում նոր հնարավորություններ:

Նկարները՝ այստեղ