Նոր Նորք
վարչական շրջանի նկարազարդ տարածքների ծաղկաբույլը համալրվեց ևս մի գեղեցիկ
տեսարանով՝ Նելսոն Ստեփանյան 12 շենքի և Կ.Դեմիրճյանի անվան 139 դպրոցի
հարևանությամբ տեղակայված ավտոտնակների վրա կատարված անտառային բնապատկերի
շքեղ նկարազարդմամբ: Հայկական բարձրավանդակին հատուկ անտառալեռնային
հրաշալի համադրությունը երկնքի և լճակի կապույտ ներդաշնակմամբ տարածքին
հաղորդում է բացառիկ գեղեցկություն:
Նկարները՝ այստեղ