Սահմանափակ կարողություններ ունեցող
անձանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանում իրականացված
կարևոր ձեռնարկներից էր նաև այցելությունը «Նոր աստղ» հաշմանդամ երեխաների
ծնողների միություն: Արդեն պարբերական դարձած այցերը սպասված ու հաճելի
անակնկալ են դարձել միության անդամների համար: Վարչական շրջանի ղեկավարի
աշխատակազմի ներկայացուցիչները՝ ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ,
ներկա եղան երեխաների մասնակցությամբ կազմակերպված թատերական և տիկնիկային
ներկայացմանը:
-Սահմանափակ կարողություններով երեխաներն առավել քան մեր ուշադրության կարիքն ունեն: Այսօրինակ ձեռնարկներով պետք է ոչ միայն սատարենք, այլև յուրաքանչյուրի մեջ բարձրացնենք այն գիտակցումը, որ նրանք հասարակության լիիրավ անդամն ու լիարժեք մասնիկն են և գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.-հավելեց վարչական շրջանի ղեկավարը:
«Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահը ևս հատուկ շնորհակալությունը հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին միության աշխատանքներին մշտապես հետևելու և օժանդակելու համար:
Նկարները՝ այստեղ