Նոյեմբերի
17-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկն ակտիվ ընթացք ունեցավ նաև Նոր
Նորք վարչական շրջանում: Նոր Նորքի նախապես ընտրված մի շարք վայրերում
տնկվեց շուրջ 600 ծառ: Ծառատունկին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետի
տեղակալ Կամո Արեյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը
և ղեկավարի աշխատակազմը, Նոր Նորքի նախադպրոցական, հանրակրթական և
արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև
բազմաթիվ բնակիչներ:
Նկարները՝ այստեղ