Երևանի
քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն մինչև տարեվերջ
մայրաքաղաքի բազմաթիվ չգործող ցայտաղբյուրներ կրկին հանրությանը
կներկայանան սառնորակ և մաքուր ջրով: Նոր Նորք վարչական շրջանում ևս
աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգի համաձայն. արդեն բազմաթիվ
վերագործարկված ցայտաղբյուրների շարքը համալրեցին նաև Նանսենի այգու,
"Տիգրան Մեծ" արձանի հարակից տարածքի և 5-րդ զանգված Միկոյան 25 հասցեի
ցայտաղբյուրները:
Նկարները՝ այստեղ