Ամանորի առթիվ տոնական նվերներ ստացան նաև Նոր Նորքի փոքրիկները 26.12.2012

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դահլիճում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառման ընթացքում Նոր Նորքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների փոքրիկ սաներին այցելության էին եկել հեքիաթի սիրված հերոսներն ու օրվա ամենասիրելի կերպարը՝ Ձմեռ պապը նվերներով: Փոքրիկներին ու նրանց ծնողներին շնորհավորեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ մաղթելով երեխաներին խաղաղ ու երջանիկ մանկություն: Տոնական օր լցվել էր երեխաների ուրախությամբ ու պայծառ ժպիտներով՝ իրականություն դարձնելով Ամանորի հրաշքը:
Նկարները՝ այստեղ

2012թ. մարզական արդյունքներով Նոր Նորքը զբաղեցրեց 3-րդ տեղը

«Դինամո» մարզադահլիճում կայացած Երևան համայնքի 2012թ. մարզական, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում վեց մարզաձևերում գրանցած արդյունքների ընդհանուր հաշվարկով Նոր Նորք վարչական շրջանը զբաղեցրեց պատվավոր 3-րդ մրցանակային տեղը:
Նկարները՝ այստեղ

Հանդիպում չլսող և լսողության խնդիրներ ունեցող բնակիչների հետ 4.12.2012

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հաշմանդամների միջազգային օրվա առթիվ հանդիպում ունեցավ Նոր Նորքի ընդհանրապես չլսող և լսողության հետ որոշակի խնդիրներ ունեցող բնակիչների հետ: Պատասխանատու ներկայացուցիչ Ռոզա Բալեյանի օգնությամբ լսողության և խոսքի խանգարումներ ունեցող բնակիչներն իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ուղղեցին վարչական շրջանի ղեկավարին: Բարձրացված խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տրվեցին:
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ նվերներ հանձնելով ներկաներին՝ վարչական շրջանի ղեկավարը նաև կարևորեց աշխատատեղերի ստեղծման հարցը, որի լուծման շուրջ հնարավորինս ձեռնարկվում են համապատասխան քայլեր, ստեղծվում նոր հնարավորություններ:
Նկարները՝ այստեղ

Այցելություն «ՆՈՐ ԱՍՏՂ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն 4.12.2012թ

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանում իրականացված կարևոր ձեռնարկներից էր նաև այցելությունը «Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն: Արդեն պարբերական դարձած այցերը սպասված ու հաճելի անակնկալ են դարձել միության անդամների համար: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, ներկա եղան երեխաների մասնակցությամբ կազմակերպված թատերական և տիկնիկային ներկայացմանը:
-Սահմանափակ կարողություններով երեխաներն առավել քան մեր ուշադրության կարիքն ունեն: Այսօրինակ ձեռնարկներով պետք է ոչ միայն սատարենք, այլև յուրաքանչյուրի մեջ բարձրացնենք այն գիտակցումը, որ նրանք հասարակության լիիրավ անդամն ու լիարժեք մասնիկն են և գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.-հավելեց վարչական շրջանի ղեկավարը:
«Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահը ևս հատուկ շնորհակալությունը հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին միության աշխատանքներին մշտապես հետևելու և օժանդակելու համար:

Նկարները՝ այստեղ

Այցելություն Նոր Նորք հաշմանդամների ընկերություն 4.12.2012

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների թվում ուշագրավ էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի այցելությունը Նոր Նորք հաշմանդամների ընկերություն: Սպասված այցը մեկ անգամ ևս սահմանափակ կարողություններ ունեցող անձանց առիթ տվեց ներկայացնելու իրենց հետաքրքրող հարցերն ու բարձրաձայնելու հետաքրքիր առաջարկներ: Ջերմ մթնոլորտում քննակվեցին վարչական շրջանում իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք հատկապես վերաբերում էին սոցիալական որոշ խնդիրների կարգավորմանն ու բարելավվմանը: Մարդկային ուշադրությունն ու հոգածությունը թերևս արժևորված զգալու առաջնային նախապայմանն է, որն էլ սահմանափակ կարողություններով հազարավոր մարդկանց մեջ բարձրացնում է ինքնավստահ ու լիարժեք զգալու և ամենակարևորը ուժեղ ու գնահատված լինելու հավատը:
Նկարները՝ այստեղ

Ծառերի էտման և խնամքի աշխատանքները Նոր Նորքում 30.11.2012

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են վնասված և չորացած ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Միայն 2-րդ զանգվածում նոյեմբերի 1-ից առայսօր էտվել է ավելի քան 90 և հեռացվել շուրջ 5 չորացած ու անպիտան ծառ: Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ խիստ հետևողականությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում վնասված ծառերին նոր կյանք հաղորդելու, ինչպես նաև արդեն անպիտան ծառերը նորերով փոխարինելու ուղղությամբ: Այս նպատակով շարունակվում է նաև ծառատնկման գործընթացը, զուգահեռ իրականցվում է գունավոր կակաչների սոխուկների ցանքսը, որոնց թիվը մայրաքաղաքում այս տարի հասնում է շուրջ 300 հազարի:
Նկարները՝ այստեղ

Համաքաղաքային ծառատունկը Նոր Նորքում 17.11.2012թ

Նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկն ակտիվ ընթացք ունեցավ նաև Նոր Նորք վարչական շրջանում: Նոր Նորքի նախապես ընտրված մի շարք վայրերում տնկվեց շուրջ 600 ծառ: Ծառատունկին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և ղեկավարի աշխատակազմը, Նոր Նորքի նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ:
Նկարները՝ այստեղ

Աստիճանների բարեկարգման աշխատանքների շարունակական ընթացք

Նոր Նորք վարչական շրջանում ձմռանն ընդառաջ շարունակական ընթացքի մեջ են աստիճանների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Նախապես կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընտրված վերանորոգման ենթակա աստիճանները, ըստ առաջնահերթության, աստիճանաբար բարեկարգվում են՝ վերադարձվելով բնակիչներին ապահով և նորացված տեսքով: Ֆեյսբուք սոցիալական ցանցով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին ուղղված բազմաթիվ բնակիչների խնդրանքին ի պատասխան՝ աստիճանների բարեկարգման ցանկում ներառվեցին նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածում բավականին բարձր ձգվող, դեպի N 198 ավագ դպրոց տանող ճանապարհին կառուցված աստիճանները, որոնք երկարատև շահագործման արդյունքում բոլորովին քայքայվել էին, հետևաբար պահանջվեց հիմնային բարեկարգում: Ներկա պահին ընթացող մոնտաժային աշխատանքներին կհաջորդի արդեն վերջնական փուլում իրականացվող հարթեցման գործընթացը: Աշխատանքները շարունակվում են…
Նկարները՝ այստեղ

"Փառք հայոց բանակին" նկարազարդում Նոր Նորքում

Հայոց փառապանծ բանակի դերն ու կարևորագույն նշանակությունը հայ ժողովրդի կյանքում իրավամբ անգնահատելի է: Երևանում իրականացվող լայնածավալ նկարազարդման ծրագրի շրջանակներում ուշագրավ է Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 4 հասցեում կատարված թեմատիկ նկարազարդումը՝ նվիրված հայոց անկախ պետականությանը, ազատագրված Արցախին և մեր մարտունակ հայոց բանակին: "Փառք հայոց բանակին" խորագրով նկարազարդումը կոչված է հայ սերունդների մեջ դաստիարակելու ազգային բարձր արժեքներ, ռազմահայրենասիրական ոգի և ամենակարևորը՝ մեր ինքնությունը գնահատելու և արժևորելու հոգեբանություն:
Նկարները՝ այստեղ

Նկարազարդում Նոր Նորքի Մոլդովական 26/1 հասցեում

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 26/1 հասցեում՝ ֆուտբոլի դաշտի հարևանությամբ տեղակայված ընդարձակ պատը նկարազարդվեց հայկական «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներին համահունչ տեսարանով: Երեխաներին սիրելի ու հարազատ հեքիաթի հերոսը այժմ իր մշտական ներկայությամբ կընկերակցի երեխաներին՝ նրանց մեջ դաստիարակելով ընկերասիրություն և համախմբվածություն, չէ՞ որ միասնական ուժով են լուծում գտնում անգամ ամենադժվարին խնդիրները:
Նկարները՝ այստեղ