Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 18.09.2013

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին թեժ գծերով ստացած հաղորդագրությունների լուծման ընթացքի վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր:
Խորհրդակցությանն առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց աղբահանության, առկա ավտոթափքերի հեռացման և մաքրության պահպանման շուրջ առավել կենտրոնացված քայլերի ձեռնարկմանը:
Ի պատասխան նախորդ շաբաթ ստացած հանձնարարականի՝ զեկուցվեց, որ որոշ գետնանցումների կարգավիճակի վերաբերյալ կատարվել են համապատասխան դիտարկումներ և առկա են առաջարկներ:
Ոռոգման ցանցի ընդլայնման վերաբերյալ ևս հստակ առաջարկներ ու կառուցողական լուծումներ առաջադրվեցին:
Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են խոտհնձման, լուսատուների վերականգնման, մայթեզրերին և հենապատերին գոյացած կանաչի մաքրման, տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:
Անկախության օրվա և Էրեբունի-Երևան համահայկական տոնակատարություններին պատշաճ պատրաստվելու վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարը նորարար լուծումներ ներկայացրեց: Տոնակատարությանն ընդառաջ՝ հանձնարարվեց ձևավորման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում, ներկայացնել իրականացվող միջոցառումների ժամանակացույցը:
Նկարները՝ այստեղ