Ժպիտների հրավառություն Նոր Նորքում


Երեխաները մեր կյանքի ամենապայծառ ու լուսավոր էակներն են, մեր երկրի նոր ապագայի կառուցողները:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում կազմակերպվել էր մանկական ժամանցային ուրախ ծրագիր: 
Հեքիաթի ու սիրված մուլտֆիլմերի հերոսների այցելությունը ժպիտների և ոգևորության հրավառություն էր ստեղծել մանկության մոլորակում: 


 Փոքրիկների համար կազմակերպվել էր նաև կավճանկարչություն. երեխաները գունավոր կավիճների օգնությամբ պատկերում էին իրենց վառ երևակայությունը՝ գույների ծիածան սփռելով ողջ բակում: 
Տոնի ընթացքում երեխաները հյուրասիրվեցին նաև փքաբլիթով և պաղպաղակով: Հ. Դանիելյանի անվ. արվեստի դպրոցի և Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստի խմբերի սաների մասնակցությամբ իրականացվեց նկարչական աշխատանքների ու ձեռարվեստի գործերի ցուցադրություն: Միջոցառման ողջ ընթացքում ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Տոնական ցերեկույթն ուղեկցվեց պարային ու երաժշտական ուրախ ծրագրով՝ ժպիտներ ու բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին:

Նկարները այստեղ՝ <Հունիսի մեկը Նոր Նորքում>