Լրացավ ժողովրդական արտիստ հայ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի
90-ամյակը: Հայ երաժշտության երկնակամարի պայծառ լուսատուն մեղեդի կերտելու
զարմանահրաշ տաղանդով հիացրել է ոչ միայն հայ այլև համաշխարհային
հանդիսատեսին:
Հայ խոշորագույն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Նոր Նորքի թիվ 135 դպրոցը կազմակերպել էր հիշատակի խնկարկման գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին մեծ երաժշտի որդին` Արա Բաբաջանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր բնագավառներից: Միջոցառման նախաձեռնողը Գագիկ Ստեփանյանի անվան 135 հիմնական դպրոցն էր` ռուսաց լեզվի խմբակի աշակերտների մասնակցությամբ:
Մեծանուն
երաժշտագետի ստեղծագործություններում առկա անսպառ քնարականությունն ու
հետաքրքիր հարմոնիան ծնունդ տվեցին բաբաջանյանական հոգեթով երաժշտության`
լեցուն հեղինակի բարությամբ և կյանքի հանդեպ բացառիկ սիրով:
Ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառումն ուղեկցվեց երգահանի կյանքն ու գործունեությունը ներակայցնող կադրերի ցուցադրությամբ:
Ականավոր հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի հրաշագեղ երաժշտությունների ներքո Նոր Նորքի թիվ 135 դպրոցի սաները ներկայացրեցին մեծանուն արվեստագետի անցած ճանապարհն ու ստեղծագործական ուղին:
Նոր սերնդին ազգի մեծերի ավանդած արժեքներին հաղորդակից դարձնելը համաժողովրդական պարտք է, այս գաղափարով է առաջնորդվում Նոր Նորք վարչական շրջանը, գեղագիտական դաստիարակության նմանօրինակ ձեռնարկներով նպաստելով համակողմանի և ներդաշնակ կրթված անձի ձևավորմանը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©