Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր-Նորք վարչական շրջանի
4-րդ զանգվածում մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Բնակիչների խոսքով` դեռ
խորհրդային տարիներից անխնամ մնացած տարածքի տեղում միջազգային
չափորոշիչներին համապատասխան կառուցված դաշտը պատված է արհեստական
խոտածածկով, ինչը թույլ կտա երեխաներին ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր
եղանակներին:
Շինբարեկարգման համալիր ծրագրի շրջանակում առողջ
ապրելակերպի և պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու
նպատակով` 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում կառուցվել են
նման ևս 10 խաղադաշտ: