ՆՈՐ ՆՈՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 125

Նոր Նորք վարչական շրջանում մեծ հայորդի, Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփիչ ակկորդն ազդարարվեց Կենտրոնական գրադարանում կազմակերպված հիշատակի ցերեկույթով, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, գրական, հասարակական գործիչներ, մտավորականներ և այլ հյուրեր: Միջոցառումը կարծես յուրօրինակ խտացումն էր Նժդեհյան տարվան նվիրված բազում միջոցառումների, որոնք նախաձեռնվել և իրականացվել են Նոր Նորք վարչական շրջանի, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության կողմից: Միջոցառումն ուղեկցվեց տեսաֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում էր Նոր Նորքի պատվիրակության կատարած ուխտագնացությունների մասին: Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ինչպես նաև ՀՀկ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանի աջակցությամբ, նախաձեռնվել և իրականացվել են հիշատակի խնկարկման ինքնատիպ ձեռնարկներ, որոնցից նշանակալի է հատկապես, Նժդեհի գերեզմանի մոտ տեղադրված հուշաքարը, ուխտագնացությունը դեպի սպիտակավոր վանք և տարաբնույթ միջոցառումները, որոնք շարունակաբար իրականացվել են ողջ տարվա ընթացքում: 
Կենտրոնական գրադարանում կազմակերպված Նժդեհյան միջոցառումը կարծես համագումարի էր բերում իրականացված ձեռնարկների նպատակն ու բուն էությունը, որը առաջնահերթ նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով զինելն է, անձնական օրինակով, ազգայի բարձր արժեքներին հաղորդակից դարձնելը:
Միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով տոնական երանգ հաղորդեցին Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաները, «Վարդանանց ասպետներ» դպրոցի աշակերտները, և ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության երիտասարդները:
Ազգի մեծերի հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուրիս պարտքն է , նրանց ոգեղեն զորությամբ հարստացած մեր հոգու պարտքը` հավելեց վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը` ընգծելով, որ ամեն մի հաղթանակ և նվաճում միասնականության ու համախմբված աշխատանքի արդյունք է: Նժդեհյան միջոցառումը ուղեկցվեց նաև Կենտրոնական գրադարանի վաղեմի բարեկամների` ճանաչված գրողների ելույթներով, որոնք յուրովի արժևորում էին մեծ հայրենասերի ու հասարակական գործչի:
Հայրենասիրության այսօրինակ դասերը Նոր Նորքում շարունակական բնույթ են կրում` միտված նոր սերնդի մեջ ամրագրելու նժդեհյան ոգի, ազգային և բարոյական բարձր արժեքներ` արմատավորելու այն գիտակցումը, որ ամեն մի հաղթանակ ծնվում է բռունցքված ուժից: Այս առումով Նոր Նորքի Կենտրոնական գրադարանը հաճախակի բնույթ կրող նմանատիպ ձեռնարկներով Նոր Նորքի կրթամշակութային կյանքում ունի կայուն ասելիք:


 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©