Տարեմուտը հրաշալի առիթ է արվածը ամփոփելու, արժևորելու և գալիքի
նպատակները նախանշելու համար: ՀՀԿ Նոր նորքի տարածքային կազմակերպության
ամանորյա տարևերջյան հանդիպումը տոնական միջավայրում համախմբել էր տարբեր
ոլորտների ներկայացուցիչների: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ
Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք
Գասպարյանը, ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր :
Մայրաքաղաքի առաջնորդին էր վերապահված վարչական շրջանի ղեկավարի
աշխատակազմի բարեխիղճ և արդյունավետ աշխատանք ցուցաբերած աշխատողներին
պարգևներով և պատվոգրերով պարգևատրելու պատասխանատու դերը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հյուրերին ողջունեցին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի "Վահագն" դհոլահարների հայտնի անսամբլի սաները:
ՀՀԿ-ը թերթեց իր տարեգրության նշանակալից էջերից մեկը: 20-ամյա պետականություն, անկախություն 20-ամյա սերունդ: Իրավամբ, կուսակցությունը կարող է հպարտանալ իր կենսագրությամբ, որի ամեն մի դրվագ պատմության մի էջ է, մի նոր հաղթանակ: Մաղթում ենք, որ ՀՀԿ-ը այսուհետ ևս նժդեհյան գաղափարախոսությամբ շարունակի առաջնորդել անկախության սերնդին, հայոց նորագույն պատմության անիվն ուղղորդելով դեպի լուսավոր հեռաստաններ:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©