ՀՀԿ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԵՐԻՏ. ԽՈՐՀՈՒՐԴ «ՆՈՐ ՏԵՍԱԿԵՏ» ԿՈՆՖԵՐԱՆՍ

«ՆՈՐ ՏԵՍԱԿԵՏ»
Արագ զարգացող 21-րդ դարաշրջանում առաջ ընթանալու կարևոր նախադրյալը տեղեկացված լինելն է: Նորարարական մտածելակերպով այսօրվա երիտասարդները ձգտում են արագության, բարեփոխումների, կյանքի կազմակերպման սեփական բանաձևն են առաջադրում և ամենակարևորը` երիտասարդ պետության կայացման գործում փորձում են ունենալ իրենց ավանդը: Երիտասարդների նորարական գործունեությունը խրախուսելու, նրանց ազգանպաստ գաղափարները ճիշտ ուղղորդելու ուրույն ձեռագիր է մշակել ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպությունը` ի դեմս նախագահ Մելիք Գասպարյանի: Երիտասարդ միտքը ճկուն է ստեղծագործ, երբ զգում է ավագների աջակցությունն ու հավատը իր հանդեպ: Նոր Նորքի տարածքային կազմակերպությունը մշտապես իր երիտասարդների կողքին է, սատարում է նրանց ամենատարբեր ձեռնարկներին, առավել ևս, եթե դրանք ուղղված են երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ իրատեսական գաղափարների առաջադրմանը: Այս նպատակին էր միտված «Նոր տեսակետ» խորագրով եռօրյա գիտաժողովի անցկացումը, որը նախաձեռնել էր ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական խորհուրդը` ի դեմս Կարեն Կարապետյանի: Նոր Նորքի 50 երիտասարդներ մասնակցեցին նոյեմբերի 4-6-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացած "Նոր տեսակետ" երիտասարդական կոնֆերանսին: Ձեռնարկն իրականացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանի օժանդակությամբ: 

 Սեմինարը հրաշալի հնարավորություն էր երիտասարդների ինքնահաստատման ու ինքնադրսևորման համար: Ներկաները փոխանակվեցին մասնագիտական փորձով, տեսակետներ և գաղափարներ առաջ քաշեցին Հայաստանի արտաքին և ներքին դրության, իրավիճակային փոփոխությունների, անելիքների և հեռանկարների վերաբերյալ: Ամփոփելով սեմինարի արդյունքները` հյուրերը կարծիքներ հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ` խրախուսելով երիտասարդների նորարարական մտածելակերպն ու ՀՀԿ սկզբունքներին հավատարիմ ազգանպաստ գործելաոճի ամրագրումը:
«Նոր տեսակետ» խորագրով կոնֆերանսն ընթացավ հագեցած օրակարգով` բուռն քննարկումներին հաջորդեց ակտիվ ժամանցը` համախմբելով և միավորելով երիտասարդներին: Ժամանակի քննությամբ ապացուցված ճշմարտություն է, որ բոլոր հաղթանակները ծնվում են բռունցքված ուժից, տեսակետների համադրությամբ են ծնունդ առնում բարձրագույն գաղափարները, որոնք անշուշտ ազգի զարգացմանն ու առաջընթացին են միտված:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©