Ազգի մեծերի հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուր հայ մարդու հոգևոր
պարտքն է` նրանց ոգեղեն զորությամբ հարստացած մեր հոգու պարտքը: Այս
գիտակցմամբ էլ ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության գործելաոճում հստակ ամրագրվել է հայոց մեծերին հավերժացնելու, նրանց գործերով նոր սերնդին կրթելու անհրաժեշտ սկզբունքը: Հերթական ձեռնարկը ևս այդ գաղափարին էր միտված: Հունիսի 17-ին Նոր Նորքի
պատվիրակությունը ի դեմս Մելիք Գասպարյանի ուխտագնացություն էր
կազմակերպել դեպի հայ գրական մտքի կարկառուն ներկայացուցիչ Պարույր Սևակի և
մեծ զորավար Գարեգին Նժդեհի սրբատեղի դարձած գերեզմաններ` հարգանքի տուրք
մատուցելու մեր անմահ հայորդիների սուրբ հիշատակին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ինչպես նաև ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Մելիք Գասպարյանի ղեկավարած պատվիրակության առաջին կանգառը հայ պոեզիայի անզուգական վարպետ Պարույր Սեւակի բնօրրանն էր: Ծաղիկներ դնելով հուշաքարի մոտ` նրանք գլուխ խոնարհեցին մեծ բանաստեղծի ու մտածողի հոգու առջեւ:
Նոր Նորքի
ուխտագնացները այնուհետ շարունակեցին իրենց ճանապարհը` դեպի Եղեգնաձորի
Սպիտակավոր վանք: Ժայռերի մեջ ամփոփված այս փառահեղ հրաշքը` Սպիտակավոր
եկեղեցին իր ճարտարապետական ուրույն լուծումներից, պատմական, կառուցողական և
գեղագիտական հատկանիշներից բացի հայտնի է նաև որպես նվիրական "Նժդեհյան
ուխտատեղի", քանի որ Եկեղեցու բակում դեռ խորհրդային տարիներին Վլադիմիրի
գերեզմանատնից բերվել եւ գաղտնի թաղվել են Մեծ հայորդի, զորավար և պետական
գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի մասունքները:
Հունիսի 17-ը տապանաքարի տեղադրման ամսաթիվն է: Այս տարի Նժդեհի 125-ամյակի միջոցառումների շարքում սա Նոր Նորքի հերթական ձեռնարկներից էր, քանի որ դեռ մեկ ամիս էր անցել այն օրից, երբ Խուստուփ լեռան լանջին Ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ տեղադրվեց հուշաքար` դարերի երթում վերստին հավերժացնելով գաղափարական առաջնորդ Գարեգին Նժդեհի անունը:
Հունիսի 17-ին ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության ուխտագնացները Սպիտակավոր Ս. Աստվածածին միջնադարյան վանքում իրենց հարգանքի տուրքը տալով մեծն Նժդեհին՝ փառաբանեցին հայ զորավարի եւ գաղափարական առաջնորդի անունն ու կատարած գործը:
Ուխտագնացները իրենց առաքելությունը շարունակեցին նաև գիշերը: Առավոտյան ուխտագնացների խումբը հանդիպում ունեցավ նաև 400-ից ավել հանրապետական երիտասարդների հետ, ովքեր ևս նույն նպատակով այցելել էին Սպիտակավոր վանք:
ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության պատվիրակությունը հայրենասիրության այսօրինակ դասերով մեկ անգամ ևս ապացուցեց, որ ազգի հերոսներին մեծարելը ողջ հայության պարտքն է, քանի որ նրանց ավանդած արժեքներով է կերտվում և դիմագիծ ստանում հայի կերպարը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ինչպես նաև ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Մելիք Գասպարյանի ղեկավարած պատվիրակության առաջին կանգառը հայ պոեզիայի անզուգական վարպետ Պարույր Սեւակի բնօրրանն էր: Ծաղիկներ դնելով հուշաքարի մոտ` նրանք գլուխ խոնարհեցին մեծ բանաստեղծի ու մտածողի հոգու առջեւ:
Հունիսի 17-ը տապանաքարի տեղադրման ամսաթիվն է: Այս տարի Նժդեհի 125-ամյակի միջոցառումների շարքում սա Նոր Նորքի հերթական ձեռնարկներից էր, քանի որ դեռ մեկ ամիս էր անցել այն օրից, երբ Խուստուփ լեռան լանջին Ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ տեղադրվեց հուշաքար` դարերի երթում վերստին հավերժացնելով գաղափարական առաջնորդ Գարեգին Նժդեհի անունը:
Հունիսի 17-ին ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության ուխտագնացները Սպիտակավոր Ս. Աստվածածին միջնադարյան վանքում իրենց հարգանքի տուրքը տալով մեծն Նժդեհին՝ փառաբանեցին հայ զորավարի եւ գաղափարական առաջնորդի անունն ու կատարած գործը:
Ուխտագնացները իրենց առաքելությունը շարունակեցին նաև գիշերը: Առավոտյան ուխտագնացների խումբը հանդիպում ունեցավ նաև 400-ից ավել հանրապետական երիտասարդների հետ, ովքեր ևս նույն նպատակով այցելել էին Սպիտակավոր վանք:
ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության պատվիրակությունը հայրենասիրության այսօրինակ դասերով մեկ անգամ ևս ապացուցեց, որ ազգի հերոսներին մեծարելը ողջ հայության պարտքն է, քանի որ նրանց ավանդած արժեքներով է կերտվում և դիմագիծ ստանում հայի կերպարը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan