ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԻՎ 186 ԴՊՐՈՑ "ՇԱԽՄԱՏԸ ՄՏՔԻ ԱՐՎԵՍՏ Է"

Շախմատի մուտքը հանրակրթության ոլորտ, լուրջ աշխուժություն առաջացրեց` դրական արձագանք գտնելով աշակերտության շրջանում: Շախմատը մտքի արվեստ է, իսկ յուրաքանչյուր խաղաքայլ այդ արվեստի ինքնատիպ դրսևորումը, որը մարզում է միտքը, զարգացնում տրամաբանությունը և հնարավորություն տալիս ստեղծագործելու:
Շախմատին նվիրված` Նոր նորքի թիվ 186 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ինքնատիպ միջոցառում, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, հյուրեր Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև հայտնի շախմատիստներ Հենրիկ Փաշայանը, Տիգրան Գասպարյանը, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը և այլոք: 


Նոր Նորքի 186 դպրոցի սաներն անդրադարձան շախմատի պատմության և զարգացման ընթացքին, պատմական ակնարկ ներկայացրեցին ազնվական խաղի անցած ճանապարհի վերաբերյալ: Թատերական բարձր կատարողությամբ աշակերտները հետաքրքիր բեմադրությամբ կարևորեցին շախմատի դերը, որ մտքի զարգացման ինքնատիպ միջոց է:
Շախմատը կոչում է` սպորտ, արվեստ, գիտություն և այստեղ հաղթանակը բանականությանն է: Թիվ 186 դպրոցում շախմատի դրվածքը ամուր հիմքերի վրա է, և գուցե շախմատի ապագա չեմպիոնների շարքերը հենց այսօրվա սաներն են համալրելու:
Բարի գալուստ հանրակրթություն` ազնվական խաղ:
 

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©