Մայիսի 21-ին` մայրաքաղաք Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում, Նոր Նորք
վարչական շրջանում հաջողությամբ կազմակերպվեցին և պատշաճ կերպով
իրականացվեցին մաքրման, կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքի տարբեր
աշխատանքներ: Յուրաքանչյուր օրվա պես առավոտյան 6:30-ից 8:30-ն ընկած ժամանակահատվածում արդեն լվացվել և մաքրվել էին փողոցները, սակայն աշխատանքային եռուզեռն այս անգամ համատարած էր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը` ի դեմս Մելիք Գասպարյանի, վարչական շենքի բակից ուղևորվեցին դեպի Նոր Նորքի տարբեր զանգվածներ` հետևելու և անձամբ մասնակիցը դառնալու կատարվող աշխատանքներին:
"Լևոն
Ամիրխանյան" ընկերության կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ
բակերից և ճանապարհի տարբեր հատվածներից հանվեցին շինարարական և կենցաղային
թափոնները, հարթեցվեց Դավիթ Բեկի պողոտային հարող տարածքը: Վարչական
շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ մաքրման աշխատանքներ
իրականացվեցին նաև ուսումնական հաստատությունների բակերում, հանգստի
գոտիներում: խնամքով մշակվեցին նորատունկ
ծառերը, կատարվեցին նաև խոտհնձման և ծառատնկման լայնածավալ աշխատանքներ:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև համատիրություններն ու
բնակիչները: Չնայած եղանակային կտրուկ շրջադարձին` այնուամենայնիվ,
շաբաթօրյակը ընթացավ բնականոն հունով: "Արծիվ" հուշարձանի մոտ կատարվեցին
դեկորատիվ կանաչապատման աշխատանքներ, տնկվեցին ծաղիկներ:
Մեր մայրաքաղաքը զգում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքի կարիքը, որը պետք է արտահայտվի ոչ միայն այսօրինակ շաբաթօրյակների տեսքով, այլև` ամենօրյա հոգատարությամբ:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Մեր մայրաքաղաքը զգում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքի կարիքը, որը պետք է արտահայտվի ոչ միայն այսօրինակ շաբաթօրյակների տեսքով, այլև` ամենօրյա հոգատարությամբ:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©