Նոր Նորքի գեղարվեստական խմբերը էրեբունի Երևան տոնախմբությանը


Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի շրջակայքում այսօր մեկնարկեցին Երևանի ծննդյան 2795-ամյակին նվիրված միջոցառումները: Կազմակերպված գեղեցիկ ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի դիմաց տեղակայված բեմահարթակում իրենց գեղեցիկ կատարումներով ներկաներին ու մայրաքաղաքի բազմահազար հյուրերին ողջունեցին վարչական շրջանների գեղարվեստական խմբերը: Նոր Նորք վարչական շրջանը ներկայացրեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի Վահագն դհոլահարների անսամբլը, Ջի Էմ Մաքս պարային համույթը, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաները:
Մեր հնամյա, բայց նորօրյա քաղաքին Նոր Նորքի բարձունքից բերելով շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ՝ նորնորքցիներն իրենց տոնական կատարումներով բարձր տրամադրութուն ու ժպիտների հրավառություն տարածեցին ամենուր:
Մեր հարազատ մայրաքաղաքի հոբելյանական հանդիսությունները շարունակվում են: Հրավիրում ենք բոլորին միանալու նաև հոկտեմբերի 12-ին կայանալիք տոնակատարությունների շքերթին. միասինք նշենք մեր սրտի ուղեկից Երևանի ծննդյան տարեդարձը, տոն, որը համայն հայությանն է:

Նկարները՝ այստեղ