Սեպտեմբերի 10-ին
տեղի
ունեցավ
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավարի
աշխատակազմի
հերթական
գործակարգավարական
խորհրդակցությունը,
որը
վարում
էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին թեժ գծերով ստացած հաղորդագրությունների լուծման ընթացքի վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր:
Ի պատասխան նախորդ շաբաթ ստացած հանձնարարականի՝ զեկուցվեց, որ որոշ գետնանցումների կարգավիճակի վերաբերյալ կատարվել են համապատասխան դիտարկումներ և առկա են առաջարկներ:
Ոռոգման ցանցի ընդլայնման վերաբերյալ ևս հստակ առաջարկներ ու կառուցողական լուծումներ առաջադրվեցին:
Ներկայացվեց, որ ավարտական փուլում են Թևոսյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի քանդված հատվածների վերականգնման և բացակայող եզրաքարերի տեղադրման աշխատանքները:
Խորհրդակցությանն առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց աղբահանության, առկա ավտոթափքերի հեռացման և մաքրության պահպանման շուրջ առավել կենտրոնացված քայլերի ձեռնարկմանը:
Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են խոտհնձման, լուսատուների վերականգնման, մայթեզրերին և հենապատերին գոյացած կանաչի մաքրման, տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:
Էրեբունի-Երևան համահայկական տոնակատարության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարը նորարար լուծումներ ներկայացրեց: Տոնակատարությանն ընդառաջ՝ հանձնարարվեց ձևավորման աշխատանքների վերաբերյալ քայլեր ձեռնարկել:

Նկարները՝ այստեղ