Նոր
Նորք
վարչական
շրջանում
Անկախության
օրվան
նվիրված
միջոցառումների
ծաղկաբույլում
ուշագրավ
էր նաև 8-րդ զանգվածի Արծիվ հուշարձանի պուրակում կազմակերպված տոնական երեկույթը ժողգործիքների անսամբլի, դհոլահարների համույթի և ազգային երգ ու պարի գեղեցիկ համադրությամբ:
Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնի գեղարվեստական խմբերը ժողովրդական երաժշտության գեղեցիկ հնչյուններով տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին:
Միջոցառան վայրը պատահական չէր ընտրված. արվարձանային, բայց և խիտ բնակեցված զանգվածում ազգային երգն ու պարը, ժողգործիքների անսամբլի սիրված կատարումները իրենց շուրջն էին համախմբել արվեստասեր հանրությանը, իսկ շատերն էլ միջոցառման ընթացքին հետևում էին բեմահարթակին նայող պատշգամբներից՝ վայելելով Անկախության օրվա տոնական անակնկալը:

Նկարները՝ այստեղ