Այսօր Նոր Նորք վարչական շրջանում գործող
"Էլիտա" հեղինակային միջնակարգ դպրոցի 15-ամյա հոբելյանի առթիվ
կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որն իրականացվեց Գ. Ստեփանյանի
անվան հ. 135 դպրոցի դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական
շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Էրեբունի-Երևան տոնի
շրջանակներում դպրոց այցելած Ուկրաինայի Գոլոսեևսկի շրջանի պատվիրակության
կազմը, դպրոցի բարեկամներ և այլ հյուրեր:
Դպրոցի ծննդյան հանդիսավոր արարողության մեկնարկն ազդարարվեց ՀՀ հիմնի հնչյուններով: Տոնական ծրագրին զուգահեռ ելույթ ունեցան կրթօջախի հիմնադրման ակունքներում կանգնած մանկավարժները, ովքեր արժևորեցին դպրոցի անցած 15-ամյա ճանապարհին ունեցած ձեռքբերումները:
Դպրոցակերտման գործին ձեռնամուխ եղած նվիրյալների շնորհիվ "Էլիտա" հեղինակային միջնակարգ դպրոցը ոչ միայն կայացել, այլև լուրջ հեղինակություն է վայելում հանրության շրջանում:
Հոբելյանական արարողությունը տոնական ցերեկույթ լինելուց բացի աշխատանքերի ու արդյուքների մի յուրօրինակ համագումար էր, որն ամփոփվելով ու ընդհանրացվելով՝ ընդգծում էր կրթօջախի դիմագիծը:
Իրենց պարային, երաժշտական կատարումներով ու անկեղծ բեմախաղով աշակերտները ներկաներին տեղափոխեցին "Էլիտա"-ի յուրօրինակ միջավայր, որը լի է հրաշքներով, ուր գիտելիքը մարդկայնությամբ է համեմված և լույս է առկայծում:
Կրթօջախին շնորհավորեցին նաև Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները՝ ավարտին փոխանակվելով հուշանվերներով:
Նկարները՝ այստեղ