Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 26.09.2013

Սեպտեմբերի 26-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 18 բնակչից ներկա էր 14 բնակիչ:
2
բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով, ցուցաբերվել է համապատասխան ֆինանսական օգնություն:
3
բնակիչ դիմել էր պետպատվերի հատկացման խնդրով: Տեղեկացվեց, որ ըստ առաջնահերթության նրանց համար կներկայացվի միջնորդագիր:
1
բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով. համապատասխան աշխատանքի առկայության դեպքում բնակիչը կտեղեկացվի:
"
Միայնակ տարեցների կենտրոն"-ի մեկ ներկայացուցիչ տարեցների միջազգային օրվա առթիվ դիմել էր ավտոբուսի հատկացման խնդրով, որը դրական լուծում ստացավ:
1
բնակիչ դիմել էր աղբատարի փակման խնդրով, տեղեկացվեց, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է ամբողջ շենքի բնակչության համաձայնությունը:
1
բնակիչ դիմել էր ուսման վարձավճարի աջակցության խնդրով. ներկայացվել է համապատասխան միջնորդագիր:
1
բնակիչ դիմել էր բակի բարեկարգման հարցով, որի վերաբերյալ կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ:
1
բնակիչ դիմել էր նպաստի հարցով, որը դրական ընթացք է ստացել:
Ջուղայի 5 շենքից 1 բնակիչ դիմել էր տեղեկանքի տրամադրման խնդրով, հատկացվել է համապատասխան տեղեկանք:
2
բնակիչ դիմել էր հողի և շինության սեփականաշնորհման խնդրով: Հարցերը կուսումնասիրվեն, ապա կստանան համապատասխան ընթացք:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14:00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ