Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Նոր Նորքի համատիրությունների ղեկավարները՝ առկա հարցերին առավել օպերատիվ արձագանքելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին թեժ գծերով ստացած հաղորդագրությունների լուծման ընթացքի վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր:
Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց աշնանային ծառատունկի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Ամենօրյա վերահսկողություն սահմանելով աղբահանության, առկա ավտոթափքերի հեռացման, մաքրության պահպանման, բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ՝ վարչական շրջանի ղեկավարը հստակ լուսանկարներով աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներին հանձնարարեց առավել հետևողական լինել վերոնշյալ խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Զեկուցվեց, որ ընթացքի մեջ է անօրինական գովազդների ապամոնտաժման գործընթացը, շարունակվում են նաև մայթեզրերի վերականգնման, սպիտակ և կապույտ գծանշումների աշխատանքները:
Համատիրություններին հանձնարարվեց շարունակել տարածքում առկա մետաղյա կոնստրուկցիաների ներկման և սանիտարական մաքրության պատշաճ կազմակերպման աշխատանքները:
Ի պատասխան նախորդ շաբաթ ստացած հանձնարարականների՝ զեկուցվեց, որ խոտհնձման, լուսատուների վերականգնման, մայթեզրերին և հենապատերին գոյացած կանաչի մաքրման, տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները գտնվում են ամենօրյա հսկողության ներքո:
Էրեբունի-Երևան համահայկական տոնակատարություններին պատշաճ պատրաստվելու նպատակով վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց ձևավորման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և ներկայացնել իրականացվող միջոցառումների ժամանակացույցը:

Նկարները՝ այստեղ