Նոր ծաղկային լուծում Նոր Նորքի 4-րդ զանգվ. շրջադարձային հատվածում

Նոր Նորքի 4-րդ զանգվածի շրջադարձային հատվածի եռանկյունաձև մասն այժմ բնակիչներին է ներկայանում ծաղկային հետաքրքիր ձևավորմամբ:
Հնի ու նորի ներդաշնակմամբ ստեղծված կոմպոզիցիան խորհրդանշում է առատություն ու բերրիություն:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և կանաչապատման գրասենյակի ներկայացուցիչների համատեղ մտահղացման արդյունքում Թևոսյան և Դավիթ Բեկ խաչմերուկների օղակաձև հատվածը օր օրի վերածվում է հրաշագեղ պուրակի:
Բնական քարերի, ծաղիկների ու հայկական կարասի համադրությամբ ստեղծված անկյունն արդեն հասցրել է գրավել բազմաթիվ բնակիչների ուշադրությունը՝ դառնալով Նոր Նորքի տեսարժան վայրերից մեկը:
http://www.slaq.am/arm/news/152232/
Նկարները՝ այստեղ